![]() | |
🌐 | spisskepodhradie.sk |
![]() | |
![]() |
Սպիշսկա Կապիտուլա (սլովակ.՝ Spišská Kapitula, գերմ.՝ Zipser Kapitel, հունգ.՝ Szepeshely Káptalan, լատին․՝ Capitulum Scepusiense. թարգմանաբար նշանակում է Սպիշի գլխատուն), Սլովակիայի Սպիշսկե Պոդգրադիե քաղաքի մի շրջանը, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտ հանդիսացող «Լևոչ, Սպիշսկի Գրադ և դրանց առնչվող մշակութային հուշարձանների» բաղկացուցիչ մասը[1]։ Լավ պահպանված միջնադարյան այս քաղաքիկն ընկած է բլրի արևելյան լանջին, Սպիշսկե Պոդգրադիեի քաղաքային շուկայից մոտավորապես 1,5 կիլոմետր դեպի արևմուտք։
Սպիշսկա Կապիտուլայի տարածքում գտնվում են Սուրբ Մարտին Տուրացու տաճարը, նախկին վանքը, ճեմարանը և 30 տներով մի փողոց, որոնք բոլորն էլ կառուցվել են Վերածննդի դարաշրջանում։ Շրջանը պարսպապատված է, պարսպի դարպասից բացվում է հանդիպակաց բլրին փռված Սպիշսկի Գրադ քաղաքի համայնապատկերը։ Սպիշսկա Կապիտուլան 12-րդ դարի վերջերին դարձել է տարածաշրջանի եկեղեցական վարչության գլխավոր կեցավայրը, իսկ 1776 թվականին, երբ հունգար թագուհի Մարիա Թերեզան բաժանել է Էգերի թեմը, դարձել է նաև եպիսկոպոսական նստավայր։
Ճարտարապետական այս համալիրի գլխավոր շինությունը Սուրբ Մարտին Տուրացու տաճարն է, որը կառուցվել է 1245-1273 թվականների միջակայքում, ռոմանական ոճով (հետագայում ավելացված կից կառույցները գոթիկա ոճով են)։ Տաճարի որոշ որմնանկարներում արտացոլված է Կարլ 1-ին Ռոբերտ արքայի թագագրումը։ Տաճարի հետ միաժամանակ կառուցվել է եպիսկոպոսական պալատը, որի մերձակայքում տարածվում է ընդարձակ զբոսայգին, ուր կարելի է մուտք գործել Ժամացույցով աշտարակի ստորին մասում բացված դարպասով[2]։
1995 թվականին Սուրբ Մարտինի տաճար է այցելել Հովհաննես Պողոս II պապը։ 2003 թվականին տաճարում վերահուղարկավորվել է եպիսկոպոս Յան Վոյտաշակը (1877-1965)։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիշսկա Կապիտուլա» հոդվածին։ |