Սպիտակ խխունջ | |
Սպիտակ խխունջ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Փափկամարմիններ (Mollusca) |
Ենթատիպ | Conchifera |
Դաս | Փորոտանիներ (Gastropoda) |
Վերնաընտանիք | Lymnaeoidea |
Ընտանիք | Տափակ խխունջներ (Planorbidae) |
Ցեղ | Gyraulus |
Տեսակ | Սպիտակ խխունջ (G. albus) |
Միջազգային անվանում | |
Gyraulus albus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Սպիտակ խխունջ (լատին․՝ Gyraulus albus), տափակ խխունջների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Սկավառակաձև, 4,5 արագ աճող պտույտներով խեցին բաց գունավորված է։ Ելանցքի մոտ գտնվող վերջին պտույտը երկու անգամ լայն է նախավերջինից։ Խեցու մակերեսը պարույրաձև կողերից կազմված ավելի բարակ պարզ ցանցաձև նախշով է և դասավորված գծերով։ Խեցին ունի մինչև 6 մմ լայնություն և 2 մմ բարձրություն[1]։
Տարածված է Եվրոպայում, Արևմտյան Սիբիրում, Ալթայում և Հարավային Կովկասում։ Հայաստանում հայտնի է Գեղարքունիքի (Սևանա լճի Սևան քաղաքի մոտ և նախկին Գիլլի լճի տեղում գտնվող ջրանցքներ) և Լոռու (Ստեփանավան քաղաքի շրջակայքում գտնվող լճակ) մարզերից[1]։
Ապրում է խոշոր լճակներում, լճերում և գետերում, հանդիպում են ջրասույզ բուսականության վրա։ Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։
Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված և հազվագյուտ տեսակ։ Փոքրաքանակ է, հանդիպում է եզակի առանձնյակներով։ Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն։
Վտանգման սպառնալիքները հանդիսանում են Սևանա լճի բացթողումը և տեսակի գոյատևման պայմանների փոփոխությունը։ Այլ ջրամբարներում, որտեղ հանդիպում է կենդանին հանդիսանում է հիդրոլոգիական ռեժիմի փոփոխության։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ խխունջ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ խխունջ» հոդվածին։ |
|