«Սպիտակ ստրկություն» (անգլ.՝ White slavery), անգլալեզու երկրներում տերմինը նշանակում է գերություն եվրոպացիներին և Եվրոպայից գաղթածներին, անկախ ստրկության բնույթից, բայց հիմնականում կապված ստիպողական մարմնավաճառության հետ։
«Սպիտակ ստրկություն» բառակապակցությունը օգտագործվել է 20-րդ դարի սկզբից, «երբ այդ ժամանակների Եվրոպայի երկրների մեծ մասը 1904 թվականին Փարիզում ստորագրել են Միջազգային պայմանագիր[1], որը ուղղված էր այս երևույթի դեմ պայքարին»[2]։
Այդ ժամանակ մեծ ուշադրություն էր հատկացվում Մեծ Բրիտանիայի կանանց, որոնց մայրցամաքային Եվրոպայի երկրներում դրդում էին մարմնավաճառության։ Ուշ այս տերմինը տարածվել է կենդանի ապրանքների ընդհանուր հասկացության վրա։
Միայն 1985 թվականին է բրիտանական խորհրդարանը շտկել օրենսդրությունը, որի համաձայն բռնություն էր համարվում կեցությունը միայն 13 տարեկանը չլրացած անձանց հետ[3]։
20-րդ դարի սկզբին տերմինը գործածվել է եվրոպացի աղջիկների նկատմամբ, ովքեր աշխատում էին Չիկագոյի հասարակաց տներում[4]։
Ավելի ուշ տերմինը օգտագործվել է թուրքական հարեմներում գտնվող եվրոպացի հարճերի նկատմամբ։
ԿՀՎ-ի տվյալների համաձայն 21-րդ դարի սկզբին աշխարհում 27 միլիոն ստրուկ է գրանցվել[5]։
Ամեն տարի մի քանի միլիոն մարդ է վաճառվում։ Տրանսազգային քրեական կազմակերպությունները կանանց և աղջիկների անօրինական բիզնեսում ստացել են 7 միլիարդ դոլար շահույթ։ Գլոբալիզացիայի դարաշրջանում մարդկանց թրաֆիքինգը զարգանում և տարածվում է այնպես, ինչպես թմրանյութերի կամ ալկոհոլի առևտուրը։ Այսօրվա գլոբալիզացիայի պայմաններում, քրեաբանական համատեքստում , հատուկ և չափազանց բարդ խնդիր է մարդկային թրաֆիքինգր վերածնումը և ստրկության վերակենդանացումը, որը ձեռք է բերում նոր տեսակներ և ուրվագծեր։ Ավելի բարդ է, քան 17-19-րդ դարերում։ Սա հատկապես սարսափելի է, երբ նոր բովանդակություն և նշանակություն է ձեռք բերում մարդու համընդհանուր իրավունքը, կատարելագործվում են դրանց պաշտպանության մեխանիզմները, ձևավորվում և գործարկվում են մարդու իրավունքների պաշտպանության նոր մարմիննեն (մարդու իրավունքների պաշտպաններ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և այլն)։
Գոյություն ունի ստրկության այլընտրանքային ձևեր[6]։
Ստրկավաճառությունը ևս կարող է ընդունել այնպիսի ձևեր, ինչպիսիք են օրինակ` երեխաների առևանգումը, և նրանց հավաքագրումը պետական զինված ուժերին կամ ապստամբ բանակներին, կանանց և երեխաների օգտագործումը որպես տնային ծառայողներ, ովքեր աշխատում են ստրկական պայմաններում, երեխաների օգտագործումը որպես փողոցային գողեր և այլն։