Սպիտակաձյունիկ անգլ.՝ Snow White: The Fairest of Them All | |
---|---|
Երկիր | Կանադա Գերմանիա ԱՄՆ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ և ֆիլմ-հեքիաթ |
Հիմք | Սպիտակաձյունիկ |
Թվական | 2001 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քերոլին Թոմփսոն |
Պրոդյուսեր | Քերոլին Թոմփսոն |
Սցենարի հեղինակ | Քերոլին Թոմփսոն |
Դերակատարներ | Միրանդա Ռիչարդսոն, Քրիստին Քրոյկ, Թայրոն Լեյթսո, Քլենսի Բրաուն, Ուորվիք Դևիս, Մայքլ Ջեյ Անդերսոն, Վինսենթ Սկիավելլի և Թոմ Իրվին |
Երաժշտություն | Michael Convertino? |
Նկարահանման վայր | Վանկուվեր |
Տևողություն | 93 րոպե |
«Սպիտակաձյունիկ» (անգլ.՝ Snow White: The Fairest of Them All), 2001 թվականի հեռուստատեսային ֆենտեզի ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Քերոլայն Թոմփսոնը հատուկ Hallmark Entertainment ընկերության համար։ Գլխավոր դերը կատարել է Քրիստին Քրոյկը։ Ֆիլմն ստեղծվել է Գրիմ եղբայրների համանուն հեքիաթի հիման վրա, որ նրանք գրել են 1812 թվականին։
Ֆիլմի սյուժեն ծավալվում է հեքիաթային թագավորությունում, որը կառավարում է թագուհի Էլսպետը (Միրանդա Ռիչարդսոն)։ Նա փորձում է ամեն կերպ ազատվել իր խորթ աղջկանից՝ Սպիտակաձյունիկից (Քրիստին Քրոյկ), որը գահի հավակնորդն է։ Սպիտակաձյունիկը խորթ մոր մոտից փախչում է անտառ, որտեղ գտնում է ընկերներ ի դեմս թզուկների, և նրանց միասին մտածում են, թե ինչպես գահընկեց անեն թագուհուն։
Պրեմիերային ցուցադրությունը կայացել է ABC ալիքով 2001 թվականի հոկտեմբերի 28-ին որպես «The Wonderful World of Disney» հաղորդման մի մաս, ինչպես նաև ֆիլմը թողարկվել է Եվրոպայի և Միջին Արևելքի կինոթատրոններում[1]։
|