Սվարնակումարի Դևի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես |
---|---|
Կրթություն՝ | Բեթունի քոլեջ |
Մասնագիտություն՝ | գրող, խմբագիր, բանաստեղծուհի և սոցիալական աշխատող |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | օգոստոսի 28, 1855 |
Ծննդավայր | Կալկաթա, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 3, 1932 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Debendranath Tagore? |
Զավակներ | Սարալա Դևի Չաուդհուրանի |
Սվարնակումարի Դևի կամ Սվարնա Կումարի Դևի (բենգալերեն՝ স্বর্ণকুমারী দেবী, անգլ.՝ Swarnakumari Devi, օգոստոսի 28, 1855, Կալկաթա, Բրիտանական կայսրություն - հուլիսի 3, 1932, Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ կին գրող, բանաստեղծ, դրամատուրգ, երաժիշտ, կոմպոզիտոր, խմբագիր և սոցիալական աշխատող[1][2]։
Թագորների ընտանիքի ներկայացուցիչ։ Դեբենդրանատհ Թագորի՝ Բրահմո սամաջ կրոնական հասարակության հիմնադիրներից մեկի դուստրը։ Գրող Ռաբինդրանաթ Թագորի՝ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի (1913) դուստրը[3]։ Թագորների տոհմը եղել է շատ հին և նրա նախնիներից են եղել Ադի Դհարմ կրոնի հիմնադիրները։ Հայրը, լինելով բրահման, հաճախ ուխտագնացություններ էր կատարում դեպի Հնդկաստանի սուրբ վայրեր։
Սվարնակումարի Դևին ծնվել է 1855 թվականի դեկտեմբերի 28-ին Կալկաթայում, Բրիտանական Հնդկաստան։ Ստացել է ավանդական ընտանեկան կրթություն։ Ամուսնացել է 12 տարեկան հասակում[4]։ Ավարտել է Կալկաթայի «Bethune College» կանանց քոլեջը[5]։ Նրա ամուսինը՝ Ջակինատհ Գոսալը, եղել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության համահիմնադիրներից մեկը[6]։ Քանի որ Սվարնակումարիի ամուսինը Հնդկական ազգային կոնգրեսի քարտուղարն էր, նա նույնպես ակտիվ զբաղվում էր քաղաքականությամբ։ 1889 և 1890 թվականներին ծառայել է Ազգային կոնգրեսի գրասենյակում։ Եղել է Հնդկական ազգային կոնգրեսի նստաշրջաններին հրապարակորեն մասնակցած առաջին կինը և առաջին երկու անդամներից մեկը, որոնք ընտրվել էին Բենգալիայից։
Եղել է «Բհարատի» (ընտանեկան ամսագիր)[7] և «Բոլակա» (մանկական ամսագիր) ամսագրերի խմբագիր[8]։
1896 թվականին հիմնել է «Ընկերների հասարակությունը», որի նպատակն է եղել որբերին, այրի և կարիքավոր կանանց օգնության ցուցաբերումը։
Սվարնակումարի Դևին մահացել է 1932 թվականի հուլիսի 3-ին Կալկաթայում՝ 76 տարեկան հասակում։
Գրական տաղանդ է ցուցաբերել վաղ տարիներից։ Առաջնամուտը տեղի է ունեցել 1876 թվականին «Deepnirban» վեպով։
Մի շարք վեպերի, պիեսների, բանաստեղծությունների և գիտական ակնարկների հեղինակ[9]։ Նրան են պատկանում բենգալերենով 25 գիրք։ Մասնակցել է բենգալերենով գրական տերմինաբանության զարգացմանը։
1879 թվականին, հավանաբար, բենգալերենով գրել է առաջին օպերան՝ «Basanta Utsav»-ը[10]։
Basanta Utsav (Spring Festival), 1879
1927 թվականին Կալկաթայի համալսարանը նրան շնորհել է Ջագաթարինիի ոսկե մեդալը (Jagattarini gold medal), իսկ 1929 թվականին դարձել է գրական «Vangiya Sahitya Sammelan» հասարակության նախագահ։
{{cite book}}
: |volume=
has extra text (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվարնակումարի Դևի» հոդվածին։ |
|