Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սվեյն Բլանդհեյմ | |
---|---|
նորվ.՝ Svein Blindheim | |
![]() | |
օգոստոսի 29, 1916 - մարտի 17, 2013[1] (96 տարեկան) | |
Ծննդավայր | Voss, Հորդալան, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Նորվեգիայի բանակ և Norwegian Intelligence Service? |
Կոչում | մայոր |
Զորամաս | Norwegian Independent Company 1? և Q23042655? |
Հրամանատարն էր | Aks 13000? |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Նորվեգական ռազմական ակադեմիա (1946) |
Պարգևներ |
Սվեյն Լավիկ Բլանդհեյմ (նորվ.՝ Svein Lavik Blindheim, օգոստոսի 29, 1916, Voss, Հորդալան, Նորվեգիա - մարտի 17, 2013[1]), նորվեգացի սպա, ով հայտնի է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում դիմադրությունում իր աշխատանքի համար։
Բլանդհեյմը ծնվել է Վոսսում, մանկավարժների ընտանիքում։
Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը ուսանել է Ասկիմում, մրցել միջին երկարության վազքի և դահուկավազքի մրցատարածություններում տեղական Ասկիմ ԻՖ սպորտային ակումբում։ Ռազմական կրթություն ստացել է Տերնինգմոենում։
Մասնակցել է նորվեգական կամպանիայի Ֆոսսում կամրջի մարտին, իսկ այնուհետև եղել է Նորվեգական անկախ ընկերության Հատուկ գործողությունների իրականացման մասնաճյուղի անդամ։ 1944-ին ստեղծել է և եղել է Aks 13000 սաբոտաժային խմբի առաջին առաջնորդը։ Պարգևատրվել է Սրով ռազմական խաչով և մեկաստղանի պատերազմական մեդալով պատերազմի ընթացքում իր գործունեության համար։
Հետպատերազմյա ժամանակաշրջանում եղել է լիբերալ կուսակցության անդամ։ 1961-ի խորհրդարանական ընտրություններում եղել է կուսակցության կրտսեր թեկնածու։ 1966-ին ազատվել է զինված ուժերից Նորվեգիայի միջուկային քաղաքականության քննադատության համար։
1978-ին դատապարտվել է 75 օրվա ազատազրկման Սառը պատերազմի ընթացքում Խորհրդային Միությունում լրտեսական գործողությունների բացահայտման համար, չնայած այն հանգամանքին, որ տեղեկատվությունը հանրայնացվել էր ֆիննական գործակալների կողմից ֆիննական մամուլում Բլանդհեյմից տարիներ առաջ։
|