Սվետլանա Ազարովա | |
---|---|
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Світлана Анатоліївна Азарова |
Ծնվել է | հունվարի 9, 1976[1] (49 տարեկան) Իզմայլ, Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ուկրաինա և Նիդերլանդների Թագավորություն |
Ժանրեր | դասական երաժշտություն և սիմֆոնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Կրթություն | Ամստերդամի կոնսերվատորիա[2], Կ.Դ.Ուշինսկու հարավուկրաինական ազգային մանկավարժական համալսարան[2] և Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա[2] |
Կայք | azarova.com |
Սվետլանա Ազարովա (ուկրաիներեն՝ Світлана Анатоліївна Азарова, հունվարի 9, 1976[1], Իզմայլ, Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կոմպոզիտոր։
Ավարտել է Հարավային Ուկրաինայի Ուշինսկու անվան մանկավարժական համալսարանի երաժշտության մանկավարժության ֆակուլտետը (1996), Օդեսայի ազգային կոնսերվատորիան՝ Կարմելլա Ցիպկոլենկոյի ղեկավարությամբ (2000)։
1996-1997 թվականներին Չեսկի-Կրումլով քաղաքում մասնակցել է Մարեկ Կոպելենտի կազմակերպած Միջազգային ամառային կուրսերին։ Մասնակցել է Մարեկ Կոպելենտի, Լուիս դե Պաբլոյի, Պոլ Մեֆանոյի և այլոց մաստեր կլասներին։ Հետագայում սովորել է Լեհաստանում, Գերմանիայում, Նիդերլանդներում։ Մասնակցել է Ուկրաինայում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Լեհաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում տեղի ունեցած միջազգային երաժշտական փառատոնների։ Ավելի ուշ Դրեզդենի երաժշտական կենտրոնը (DZZM) հրավիրել է Սվետլանային մասնակցելու Dresdner Tage der zeitgenössischen Musik կրթաթոշակային ծրագրին[3][4][5]։ Նա մագիստրոսի կոչում է ստացել Ամստերդամի կոնսերվատորիայում (2007), որտեղ սովորել է Թեո Լուվենդիի մոտ։
Ապրում է Հաագայում։ Ունի մեկ որդի (ծնված 2008 թվականին)։
Ուկրաինայի կոմպոզիտորների միության, Նոր երաժշտության միջազգային ասոցիացիայի, Հոլանդացի կոմպոզիտորների միության անդամ է։ Talent-aid International միջազգային ոչ առևտրային կազմակերպության գեղարվեստական ղեկավարն է[6]։
|