Սվետոսլավ Մինկով բուլղար․՝ Светослав Минков | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 4 (17), 1902 |
Ծննդավայր | Ռադոմիր, Բուլղարիայի իշխանություն |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 1966[1][2][3][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանիչ, գրող, գիտաֆանտաստիկ գրող և խմբագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ազգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան |
![]() |
Սվետոսլավ Մինկով (բուլղար․՝ Светослав Минков, (փետրվարի 4 (17), 1902, Ռադոմիր, Բուլղարիայի իշխանություն - նոյեմբերի 22, 1966[1][2][3][…], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի գրող, լրագրող, թարգմանիչ։
Սվետոսլավ Մինկովը ծնվել է Ռադոմիրում զինվորականի ընտանիքում։ Ավագ եղբայրը՝ Ասենը, մահացել է Երկրորդ Բալկանյան պատերազմի ժամանակ, մյուս եղբայրը՝ Իվանը, եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ և 1925 թվականին ինքնասպանություն է գործել՝ խուսափելով ձերբակալությունից։ Սվետոսլավը նախնական կրթությունն ստացել է Ռադոմիրում։ Գրական ասպարեզ է մուտք գործել քրոջ՝ Թոդորայի միջոցով, ով նրան ներկայացրել է 1920-ականների գրական շրջանակներում։
Սովորել է Ավստրիայի Weiskirchen ռազմական դպրոցում, ապա Սոֆիայի համալսարանում ուսանել է սլավոնական բանասիրություն, 1922-1923 թվականներին սովորել է Մյունխենի առևտրի և տնտեսագիտության ակադեմիայում։
1924-1925 թվականներին աշխատել է Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Բուլղարիայի ազգային գրադարանում։ Ապրիլյան իրադարձությունների հետ կապված՝ երկու ամսով ձերբակալվել է։ Ազատվելուց հետո աշխատել է տարբեր ամսագրերում և հրատարակություններում։ Մինչև 1942 թվականը եղել է մի շարք եվրոպական, ասիական և հարավ ամերիկյան երկրներում։ 1942-1943 թվականներին դիվանագիտական առաքելություն է իրականացրել Տոկիոյում[4][5]։ 1944 թվականից հետո աշխատել է մի շարք կոմունիստական թերթերում, 1954-1962 թվականներին եղել է "Bulgarski pisatel" տպագրատան գլխավոր խմբագիրը։
Մինկովը համարվում է բուլղարական գիտա-ֆանտաստիկ գրականության հիմնադիրներից։ 1921 թվականին հրատարակել է պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Կապույտ քրիզանթեմ» վերնագրով։ Այնուհետև հանդես է եկել նովելների և երգիծական ակնարկների մի շարք ժողովածուներով։ Հայտնի է եղել որպես նշանավոր թարգմանիչ, բուլղարերեն թարգմանել է Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետոսլավ Մինկով» հոդվածին։ |
|