Սվճող


Սվճող, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Բերդակ գյուղից հյուսիս-արևելք, Խոզաթի ջուր գետակի աջ ափին։

Գյուղն ավերվել, իսկ հայերը կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածներ գաղթել են ԱՄՆ, Ֆրանսիա և Արևմտյան Հայաստան։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 46 տուն՝ 368 հայ և 32 տուն՝ 160 քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվճողն ուներ Ս. Հակոբ անունով եկեղեցի։

Եկեղեցուն կից գործում էր հայկական վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 683