Սվուշ

Swoosh
«Սվուշ» խորհրդանշան՝ ստեղծված Քերոլին Դեվիդսոնի կողմից, կիրառում է Nike ընկերությունը

Սվուշ (անգլ.՝ Swoosh) — Nike արտադրության սպորտային կոշիկների և հագուստեղենի խորհրդանշան։ Այն աշխարհում ամենաշատ ճանաչված խորհրդանշանն է[1]։

«Սվուշ» խորհրդանշանը ստեղծվել է 1971 թվականին Պորտլենդսկի համալսարանի ուսանող դիզայներ Քերոլին Դեվիդսոնի կողմից։ Նա ծանոթացել էր Ֆիլ Նայթի հետ, երբ այնտեղ դասավանդում էր հաշվապահություն և սկզբում զբաղվում էր իր Blue Ribbon Sports (BRS) ընկերությունում որպես ազատ աշխատակից։ «Սվուշն» ստեղծվեց այն պահին, երբ Քերոլինը բարկացած հերթական անհաջող փորձեր էր անում՝ ստեղծելու «նոր» ու «թարմ» խորհրդանշան և թղթի վրա խազի պես քաշեց այդ սուրանկյուն նշումը։ 1964 թվականից՝ իր հիմնադրման օրվանից ի վեր յոթ տարվա ընթացքում, BRS ընկերությունը ներմուծել է վազքակոշիկներ Onitsuka Tiger անվամբ։ 1971 թվականին ընկերությունը որոշեց թողարկել իր սեփական բրենդը Nike անվանումով։ Դեվիդսոնն ընդունեց Նայթի առաջարկը զբաղվել նոր բրենդի ձևավորմամբ։ Ապագա խորհրդանշանի համար Նայթը կարևորեց հարաճունությունը, ընդգծվածությունը կոշիկների վրա և տարբերությունը այլ հայտնի բրենդներից։

1971 թվականի գարնանը Դեվիդսոնը Նայթին և BRS-ի մյուս ղեկավարներին ներկայացրեց խորհրդանշանների մի շարք, և վերջին հաշվով նրանք ընտրեցին այն խորհրդանշանը, որն այսօր մեզ հայտնի «սվուշ»-ն է։ Դեվիդսոնն իր աշխատանքից տրամադրեց երեսունհինգ դոլար։ 1983 թվականին Նայթը Դեվիդսոնին նվիրեց ադամանդե մատանի՝ «սվուշ» խորհրդանշանի տեսքով, և Nike-ի հինգ հարյուր զեղչի ծրար՝ որպես շնորհակալություն։

«Սվուշ» անվանումը հիշեցնում է մեծ արագությամբ սլացող քամու սուլոց․ այն դարձավ արագ ու անընդհատ շարժման խորհրդանշան։ Ինչ վերաբերում է խորհրդանշանի անցած ճանապարհին, Քերոլին Դեվիդսոնը վկայում է, որ նշանի գիծը պատկերում է Նիկ աստվածուհու աստվածուհու թևը՝ որպես նվեր այս բրենդին։ Անվան գաղափարը պատկանում է Նայթի գործընկեր Ջեֆ Ջոնսոնին ․ նրան երազում երևացել է Նիկ աստվածուհին։ Հին Հունաստանում Նիկ աստվածուհին խորհրդանշել է հաղթանակը և հովանավորել է մարզիկներին։

«Սվուշ» մակնիշով առաջին վազքակոշիկները ներկայացվեցին 1972 թվականին Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում կազմակերպվող օլիմպիական խաղերի թեթև ատլետիկայի ծամանակ, երբ անց էին կացվում ընտրող մրցություններ։ Nike ընկերությունը մինչև հիմա շարունակում է լայնորեն կիրառել այս խորհրդանշանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Logos that became legends: Icons from the world of advertising». The Independent. 2008 թ․ հունվարի 4. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.