Ստանիսլավ Յանևսկի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 16, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն՝ | Բուլղարիա |
Մասնագիտություն՝ | կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
IMDb։ | ID 1648506 |
stanislav-ianevski.com |
Ստանիսլավ Յանևսկի (անգլ.՝ Stanislav Ianevski, բուլղար․՝ Станислав Яневски, մայիսի 16, 1985, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի դերասան։ Առավել հայտնի է «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում Վիկտոր Քրամի դերով։
Ստանիսլավ Յանևսկին ծնվել է Բուլղարիայում, 5 տարի ապրել է Անգլիայում, ինչպես նաև Իսրայելում[1][2][3]։ Անգլիայում հաճախել է «Mill Hill» դպրոցը։ Դպրոցում սովորելու տարիներին նա մտադրություն չի ունեցել զբաղվել դերասանությամբ։
2004 թվականին Ստանիսլավի կարիերան սկսվել է, երբ նրան նկատել է Ֆիոնա Վեյրը՝ «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմի դերասանների ասիստենտը։ Ֆիլմում նա մարմնավորել է Վիկտոր Քրամի դերը։ Նա կարողացել է շրջանցել 600 մրցակիցների, որոնք այդ դերի համար անցնում էին քասթինգ, իսկ 2007 թվականին մարմնավորել է Միրոսլավայի դերը «Հոսթել 2» սարսափ ֆիլմում։
2010 թվականին շարունակել է Վիկտոր Քրամի դերը «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1» ֆիլմում, սակայն հետագայում նրա մասնակցությամբ կադրերը մոնտաժով հեռացվել են ֆիլմից[4]։
2011 թվականին նկարահանվել է «Դիմադրություն» ֆիլմում։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2005 | Հարրի Փոթերը և Կրակի գավաթը | Harry Potter and the Goblet of Fire | Վիկտոր Քրամ |
2007 | Հոսթել 2 | Hostel: Part II | Միրոսլավ |
2010 | Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1 | Harry Potter and the Deathly Hallows: Part 1 | Վիկտոր Քրամ |
2011 | Դիմադրություն | Resistance | Բերնարդ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Յանևսկի» հոդվածին։ |
|