Ստարկ Սենդս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1978[1][2] (46 տարեկան) |
Ծննդավայր | Դալաս |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Կիրառական արվեստների USC դպրոց և Highland Park High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստարկ Բանկեր Սենդս (անգլ.՝ Stark Bunker Sands, սեպտեմբերի 30, 1978[1][2], Դալաս), ամերիկյան ֆիլմերի և թատրոնի դերասան։
Ստարկ Սենդսը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 30-ին Դալասում, Տեխասի շրջանում։ Բեմում սկսել է ելույթ ունենալ դեռևս 13 տարեկան հասակում, երբ սովորում էր դպրոցում։ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան։ Խաղացել է տարբեր պիեսներում և մյուզիքլներում, դրանց թվում են նաև «Ռոմեո և Ջուլիետ»-ը, «Մակբեթ»-ը, «Համլետ»-ը։
Սենդսի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է դիպլոմ ստանալուց անմիջապես հետո։ Նա նկարահանվել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերում և «Հաճախորդը միշտ մահացած է» հեռուստասերիալում, որտեղ նա խաղացել է Տոմբ անունով հերոսի դերը` Կլեռ Ֆիշերի սիրային զբաղմունքը։ 2003 թվականին տեղի է ունենում նրա դեբյուտը «Մահացիր մայրիկ, մահացիր» լիամետրաժ ֆիլմում։ 2004 թվականին Ռիչարդ Գիրի և Ջենիֆեր Լոպեսի հետ միասին նկարահանվել է «Եկեք պարենք» ֆիլմում։ 2007 կինոնկարը ներկայացվել է թատերական մրցանակաբաշխության «Journey's End» ներկայացման մեջ Տոնիի դերակատարման համար[4][5]։ 2008 թվականին նկարահանվում է «Մարդասպանների սերունդ» մինիսերիալում, որտեղ նա խաղում է լեյտենանտ Նաթանաել Ֆիկի դերը։
2010 թվականի հունվարի 28-ին Ստարկ Սենդսը հայտարարվեց որպես «American Idiot» (Green Day) մյուզիքլի` Տանի դերակատար[6]։
2011 թվականի հուլիսի 9-ին Սենդսը ամուսնացել է բրիտանացի լրագրող Ջեմմա Կլարկի հետ։ Նրանք ծանոթացել են, երբ Սենդսը հանգստանում էր Լոնդոնում[7]։ 2015 թվականի մայիսին ծնվեց նրանց որդին, որին անվանեցին Գրիֆֆին Ռոնալդ Սենդս։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստարկ Սենդս» հոդվածին։ |
|