Ստարտեր (անգլ․ <starter, <ստարտ (անգլերեն)start> — սկսել, գործարկել), եզրը կարող է վերաբերել՝
1․ Շարժիչի գործարկման համակարգի հիմնական ագրեգատ, որը շարժիչի լիսեռին հաղորդում է գործարկման համար անհրաժեշտ պտտման հաճախականություն։ Ստարտերի հիմնական հանգույցներն են շարժիչը, ռեդուկտորը, հիմնական շարժիչի լիսեռի հեա կցորդման և ապակցորդման հարմարանքները, գործարկման հարմարանքը։
Ըստ աշխատանքի սկզբունքի ստարտերները լինում են
2․ Տարբերում են տուրբոստարտերներ, էլեկտրական, պնեմատիկ, հիդրավլիկական և բենզինային ստարտերներ։ Տորբո ստարտերներում որպես շարժիչ օգտագործում են օդով կամ գազերով պտտման մեջ դրվող տուրբինը։ Էլեկտրական Ս հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչ է (մինչե 13000 պտ/ր պտտման հաճախականությամբ)։
3․ Պնեմատիկ և հիդրավլիկական ստարտերն իրենցից ներկայացնում է որպես շարժիչ օգտագործվող պոմպեր կամ կոմպրեսորներ։
4․ Լուսատեխնիկայում՝ լյումինեսցենտային լամպերը վառելու հարմարանք։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 111)։ |