Ստելլա Դամասուս անգլ.՝ Stella Damasus | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Ասաբա, Նիգերիա |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Կրթություն | Լագոսի համալսարան |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | stelladamasus.com |
Ստելլա Դամասուս (Stella Damasus, ապրիլի 24, 1978[1], Ասաբա, Նիգերիա)[2], նիգերիացի դերասանուհի և երգչուհի[3]։ 2009 թվականին Աֆրիկայի կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվել է լավագույն դերասանուհու առաջատար դերի համար։ 2007 թվականին Նիգերիայի ժամանցային մրցանակաբաշխությանն արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին[4]։ 2012 թվականին նա Հյուսթոնի (Տեխաս) Ոսկե իկոնների ակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին «Երկու հարսնացու և երեխա» ֆիլմի համար։
Ստելլա Դամասուսը ծնվել է 1978 թվականին Նիգերիայի Էդո նահանգի Բենին Սիթիում։ Ունի չորս քույր։ Մեծացել է Բենին Սիթիում, որտեղ էլ ստացել է տարրական կրթություն[5]։ 13 տարեկան հասակում տեղափոխվել է Դելտա նահանգի Ասաբա քաղաք, որտեղ շարունակել է միջնակարգ կրթությունը։
Դամասուսը 1999 թվականին ամուսնացել է Ջաիե Աբոդերինի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր։ 2005 թվականին Ջաիեն հանկարծամահ է եղել։ 2007 թվականին Դամասուսը ամուսնացել է Էմեկա Նզերիբեի հետ։ Ամուսնությունը տևել է յոթ ամիս, զույգն ամուսնալուծվել է։ 2011 թվականից կապի մեջ է մի շարք մրցանակների դափնեկիր, Նոլիվուդի պրոդյուսեր և ռեժիսոր Դանիել Ադեմինոկանի հետ։
Դամասուսը երաժշտական կարիերան սկսել է Լագոսում, որտեղ Klink Studios-ում աշխատել է երգչուհի։ Այնտեղ նա Նիգերիայի ռադիոյի և հեռուստատեսության համար վոկալ ձայնագրություններ է կատարել։
Դամասուսն ավարտել է Լագոսի համալսարանի թատերական արվեստ բաժինը։ 1992 թվականին առաջին անգամ նկարահանվել է նիգերիական Abused ֆիլմում[6][7]։ Նրան ճանաչում է բերել պրոդյուսեր Էմեմ Իսոնգի և ռեժիսոր Ֆրանսիս Ագուի Breaking Point ֆիլմը։ Նկարահանվել է 7 տասնյակից ավել ֆիլմերում[6][8]։
|