Ստելլա Վանդեր | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | ֆր.՝ Zelcer[1] |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1950[2] (74 տարեկան) Փարիզ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ջազ և Zeuhl? |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ և ջութակ[3] |
Լեյբլ | Seventh Records? |
Անդամակցություն | Magma?, Offering? և Seventh Records? |
![]() |
Ստելլա Վանդեր (ծննդյան անունը Ստելլա Զելցեր ֆր.՝ Stella Zelcer, հայտնի է նաև որպես Ստելլա, դեկտեմբերի 12, 1950[2], Փարիզ), ֆրանսիացի երգչուհի, երաժիշտ։
Ստելլա Վանդերը ծնվել է Փարիզում 1950 թվականին Լեհաստանից ներգաղթածների ընտանիքում։ Երաժշտություն գրել է 1960-ական թվականների սկզբին հորեղբոր՝ Մորիս Շորենսլափի հետ։ Նրանց երգերը ժամանակին համահունչ Yé-yé ոճի պարոդիաներ էին։ Ստելլայի առաջին մինի ալբոմը, որտեղ ներառված էր "Pourquoi pas moi" երգը, թողարկվել է 1963 թվականի նոյեմբերին, երբ նա տասներկու տարեկան էր։ 1966 թվականին «Un air du folklore Auvergnat» («Օվերնյե բարբառով ժողովրդական երգ», ծաղրելով Շեյլայի «Le Folklore Américain»), մեծացրեց նրա համբավը, որին հաջորդեց «Auvergnat» ասոցիացիայի բողոքի ցույցերը, որոնք երգի բառերը լուրջ էին ընդունել։ Վանդերը երաժշտությամբ տարվեց որպես «հրապուրիչ սարկազմով»[4]։ Վանդերի վերջին ձայնասկավառակը որպես «Ստելլա» թողարկվել է 1967 թվականին[5]։
Հետագայում Ստելլա Վանդերն ամուսնացել է Magma-ի ռոք խմբի թմբկահար Քրիստիան Վանդերի հետ և հայտնվել է Մագմայի բազմաթիվ ալբոմներում։ 1990-ականների վերջին Մագմայի բարեփոխումներից հետո նա ավելի մեծ դերակատարություն է ունեցել խմբի ստուդիական և կատարողական աշխատանքներում, և հանդիսանում է Magma-ի ամենաճանաչված վոկալիստը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստելլա Վանդեր» հոդվածին։ |
|