Ստելո

Ստելո
Տեսակլրացուցիչ արժույթ
Երկիր Էսպերանտո համայնք
Նշան
Մետաղադրամ1, 5, 10 ստելո

Ստելո (էսպերանտո՝ Stelo, բառացի՝ «աստղ», հոգնակի՝ Steloj), միջազգային դրամական միավոր, որն օգտագործել է էսպերանտո շարժումը 1945-1993 թվականներին։

Մեկ ստելո անվանական արժեքով կտրոն

Ստելոյի նախատիպը սպեսմիլոն էր՝ էսպերանտիստների արժույթը, որը գոյություն ուներ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ (ստելոյի որոշ մետաղադրամների պատկերներ փոխառված էին սպեսո մետաղադրամներից)։ Էսպերանտիստների Ունիվերսալ լիգան (էսպերանտո՝ Universala Ligo), որը ձևավորվել է ընդհատակում 1942 թվականին, հատում էր ստելոյով արտահայտված անվանական արժեքով մետաղադրամներ և կտրոններ, որոնք վաճառում էր որպես հուշանվերներ։

Բացի այդ, թողարկվել են հուշանվերային փոստային նամականիշեր, որոնց անվանական արժեքը նշված էր ստելոյով։

1977 թվականին ստելոյին տրվել է ֆիքսված արժեք՝ անկախ արժեզրկումից. 1 հոլանդական գուլդենը հավասար էր 2 ստելոյի[1]։

1993 թվականին Ունիվերսալ լիգան լուծարվել է, և ստելոն նույնպես դադարել է գոյություն ունենալուց[1]։

2010-ական թվականներին երիտասարդական էսպերանտո համաժողովների ժամանակ տարածվում էին 1, 3 և 10 ստելո անվանական արժեքներով պլաստիկ ժետոններ[2][3]։

Էսպերանտո լեզվի քարոզիչ Ռընե դը Սոսյուրի 150-ամյակի կապակցությամբ ավստրիական դրամահատարանը թողարկել է 100 ստելո անվանական արժեքով արծաթե մետաղադրամ, որը մինչ օրս վաճառվում է[2]։

Վերջին տարիներին նոր «Էսպերանտո արժույթներ» ստեղծելու փորձեր են իրականացվել. «մոնո» թղթադրամները, ինչպես նաև մոներո կրիպտոարժույթը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Stelaro. Historio
  2. 2,0 2,1 Monero, learn Esperanto with a cryptocurrency — Of Languages and Numbers
  3. Walter Klag Esperanto-Mono(էսպ.) // Esperanto : журнал. — 2017. — № 1312 (4). — С. 92. — ISSN 0014-0635.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստելո» հոդվածին։