Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները ռուս.՝ Село Степанчиково и его обитатели | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վիպակ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ֆեոդոր Դոստոևսկի |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1859 |
Տեսարան | Ռուսական կայսրություն |
Հրատարակվել է | 1859 |
Նախորդ | Նետոչկա Նեզվանովա և Քեռու երազը |
Հաջորդ | Նվաստացվածներն ու անարգվածները |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/dostojew/gutstepa/gutstepa.html |
The Village of Stepanchikovo |
«Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները» (ռուս.՝ Село Степанчиково и его обитатели), Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու վիպակը՝ գրված 1859 թվականին։
«Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները» վիպակի վրա Դոստոևսկին աշխատել է 2 տարի։ 1989 թվականին այն տպագրվել է «Հայրենական նոթերում»։ Արդեն 1860 թվականին առանց փոփոխությունների վիպակը տպագրվել է որպես առանձին գիրք։
Ֆեոդոր Դոստոևսկու այս աշխատանքի սկսելու պահը համընկնում է նրա Սիբիրում ապրելու հետ, սակայն նա գրում էր երկար դադարներով, քանի որ աշխատում էր ուրիշ՝ «Քեռու երազը» վիպակի վրա։
Ժամանակակիցների համար Ստեպանչիկովո գյուղը լավ տպավորոթյուն չթողեց։ Սակայն Դոստոևսկու մահից հետո վիպակը դարձավ շատ հայտնի, իսկ Ֆոմա Ֆոմիչ Օպիսկինի անունը դարձավ հասարակ։
Սերգեյ Ալեքսանդրովիչը քեռուց նամակ է ստանում, որում ասվում է, որ նա պետք է արագ գնա Ստեպանչիկովո և «հնարավորինս արագ ամուսնանա իր նախկին դաստիարակչուհու՝ Եժեվկին ազգանունով մի աղքատ գավառական չինովնիկի դստեր հետ»։ Ստեպանչիկովո գնալուց նա ճանապարհին հանդիպում է Ստեփան Ալեքսեևիչ Բախչեևին, որը նրան կարճ պատմում է գյուղի նոր իրադարձություններն ու Ֆոմա Ֆոմիչի դերը այդ իրադարձություններում։ Հասնելով Ստեպանչիկովո Սերգեյ Ալեքսադնրովիչը հանդիպում է քեռուն և փորձում հասկանալ, թե ինչի համար է քեռին նրան հրավիրել, սակայն այդպես էլ հստակ պատասխան չի ստանում։
Աստիճանաբար պարզվում է, որ գնդապետ Ռոստանևը սիրահարված է Նաստենկային և ցանկանում է ամուսնանալ նրա հետ, բայց այդ ծրագրերի մասին գիտեն միայն նրա մայրն ու Ֆոմա Ֆոմիչը, որոնք փորձում են խանգարել ամուսնությանը։ Ֆոմա Ֆոմիչը հաճախ վիճում է, պահանջում է, որ նրա ծնունդը նշեն գնդապետի որդու՝ Իլյուշայի ծննդի հետ մի օր։ Գնդապետը չի դիմանում և փորձում է ազատվել Օպիսկինից առաջարկելով նրան 15 000 ռուբլի արծաթի հետ, ասելով, որ նա հեռանա Ստեպանչիկովոից։ Օպիսկինը հրաժարվում է գումարից, սպառնալով Ստեպանչիկովոյից հեռանալով, մեղադրելով գնդապետին, որ նա խորհրդավոր կերպով կապեր է հաստատում, որի մեջ նա ընկել է ինչպես հիմար։ Գնդապետը փոշմանում է իր արարքի համար և խնդրում է Ֆոմային մնալ։ Սակայն Օպիսկինը պահանջում է, որպեսզի գնդապետը դիմի նրան որպես «Ձեր գերազանցություն» և ի վերջո գնդապետը համաձայնվում է։ Երբ Ստեպանչիկովոյի բնակիչները հավաքվել են նշել Իլյուշայի ծնունդը, Ֆոմա Ֆոմիչը գնդապետին մեղադրել է «դժբախտ աղջկանը (Նաստենկային) հրապուրելու» համար և հայտարարել, որ լքում է տունը։ Գնդապետը դուրս է շպրտում Ֆոմային տնից և իր մորը խնդրում է համաձայնվել Նաստենկայի հետ ամուսնանալուն։ Գնդապետուհին մերժում է, պահանջելով Ֆոմային վերադարձնել տուն և խնդրելով Նաստենկային չամուսնանալ գնդապետի հետ։ Այդ տեսարանից հետո Նաստենկան մերժում է գնդապետի առաջարկը, քանի որ չի ցանկանում «իր միջոցով կռիվ բերել այս տուն»
Ֆոմա Ֆոմիչին վերադարձնում են Ստիպանչիկովո։ Նա արտասանում է բոցավառ խոսք, որից հետո Նաստենկայի և գնդապետ Ռոստանևի ամուսնությունը օրհնվում է։