Ստեփան Մուգար | |
---|---|
Ծնվել է | 1901[1] |
Ծննդավայր | Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | 1982[1] |
Գերեզման | Մաունթ Օբերն գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գործարար |
Երեխաներ | Քերոլայն Մուգար |
Ստեփան Մուգար (1901[1], Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - 1982[1])[2], հայ ձեռնարկատեր, բարերար, Նոր Անգլիայում Star Market սուպերմարկետների ցանցի հմնադիր:Մեծ Բոստոնի Մուգարների ընտանիքի ամենանշանավոր անդամը։
Մուգարը ծնվել է 1901 թվականի մարտի 5-ին Օսմանյան կայսրության (ներկայիս Թուրքիան) Մամուրեթ-ուլ-Ազիզի Խարբերդ քաղաքում բնակվող հայկական ընտանիքում։ Նրա հայրը՝ Սարգիսը և մայրը՝ Ոսկեթելը, որոնց ազգանունը եղել են Մուգարդիչյանից կրճատված։ Մուգարը ունեցել է երկու քույր՝ Ալիս և Մարի։ Նրանց ընտանիքը 1960 թվականին Օսմանյան կայսրությունից տեղափոխվել են ԱՄՆ և ապրել են իր հորեղբոր հետ, որը Բոստոնի Մասաչուսեթսի փողոցի վրա ունեցել է իր սեփական ռեստորանը։ Ստեփանի մյուս քույրը՝ Էլենը, ծնվել է նրանց Մասաչուսեթս տեղափոխվելուց հետո։
1910 թվականի Միացյալ Նահանգների մարդահամարը ցույց է տվել, որ Մուգարը եղել է ռեստորանի մատուցողը։ 1916 թվականին նա 80000 դոլար է վճարել Star Market-ի համար, որը այդ ամանակ դեռ փոքրիկ մթերային խանութ է եղել Ուոթերթաունի Mt. Auburn 28 փողոցում[3]։
1922 թվականին Ստեփան Մուգարի հայրը մահացել է ավտովթարի պատճառով, երբ ընդամենը 49 տարեկան է եղել։ Արդյունքում Star Market-ը մնացել է Ստեփանին, որը պետք է հոգ տաներ մոր և քույրերի համար։
Երկրորդ Star Market-ը բացվել է 1932 թվականին Նյուտոնվիլում, իսկ երրորդը Ուելսլիում՝ 1937 թվականին[4]։
Պատրերազմի ավարտից և նրա մի շարք սահմանափակումներից հետո Մուգարը սկսել է աշխատել իր կրտսեր զարմիկի՝ Ջոն Մուգարի հետ։ Նրանք ընդլայնել են Star Market սուպերմարկետների ցանցը Մեծ Բոստոնում, որպեսզի կարողանան բավարարել օրեցօր ավելացող սպառոներին և նրանց պահանջարկները։ Երկրորդ Star Market-ը բացվել է 1948 թվականին և դարձել է Մուգարի առաջին սեփական սուպերմարկետը։ Այն եղել է մյուս սուպերմարկետների նախատիպը, որոնք հետագայում հիմնաել են Ստեփանը և Ջոնը։ Միսը և մնացած մթերքները սկսել են վաճառել թափանցիկ փաթաթաներով, որպեսզի գնորդների համար ավելի գրավիչ դառնան և հետևաբար ավելի շատ վաճառվեն։ Հաճախորդները ինքնասպասարկում չունեցող մթերային խանութներից արդեն գալիս էին Star Market:
Մուգարը՝ Star Market սուպերմարկետների ցանցի շնորհիվ հավաքել է մեծ հարստություն։ Նա ներդրումներ է արել մի շարք կրթական հաստատություններում։ Մուգարը բարեգործական գործունեություն է ծավալել ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում։
Ամերիկայի հայկական համագումարը շահույթ չհետապնդող հայկական կազմակերպություն է, որի նպատակներն են համախմբել ամերիկահայերին, սատարել ԱՄՆ-ում հայ մշակութային ավանդի և պատմական ինքնության գիտակցության գնահատման զարգացմանը, հայկական հուշարձանների ու մշակութային նյութերի պահպանման, պաշտպանել ամերիկահայերի մարդկային և քաղաքացիական իրավունքները և այլն։ Հիմնադրվել է 1972 թվականին։ Կենտրոնը Վաշինգտոնում է, գրասենյակներ ունի Լոս Անջելեսում և Երևանում։
Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դահլիճը նվիրվել է Մուգարին՝ ի հիշատակ նրա ծնողների։
Բեյրութի Հայկազյան համալսարանի Մուգարի անվան գրադարանը անվանվել է Մուգարի ծնողների անվամբ։
Հյուսիսարևելյան համալսարանի Mugar Life Sciences կառույցը, որում կան կենսաբանության, բջջային և մոլեկուլային կենսաբանության, վարքային նյարդաբանության և քիմիական ճարտարագիտության բաժիններ՝ իրենց լաբորատորիաներով և դասասենյակներով։ Այն 1963 թվականին այն անվանվել է իր ծնողների պատվին։
Բոստոնի համալսարանի Մուգարի գրադարանը անվանվել է Մուգարի ծնողների պատվին։
1992 թվականին Ուոթերթաունում գտնվող Coolidge բանկի նախկին շենքը, որը 1988 գնել է Ամերիկայի հայկական թանգարանը, անվանվել է Ստեփան և Մարի Մուգարների պատվին[4]։
1985 թվականին Դավիթ Մուգարը գումար է հատկացրել Բոստոնի Գիտության թանգարանի Մարի և Ստեփան Մուգարների անվան Oմնի թատրոնին։
2002 թվականին Դավիթ Մուգարը 5,000,000.00 դոլար է հատկացրել Հայանիսի Cape Cod հիվանդանոցի նոր չորսհարկանի մասնաշենքի համար՝ ի հիշատակ Մարի և Ստեփան Մուգարների։
Քերոլայն Մուգարը և իր ամուսինը՝ Ջոն Օ՚Քոնորը, 2002 թվականի նոյեմբերի 30-ին Վուսթերի Քլարկ համալսարանին հատկացրել են գումար, որպեսզի այնտեղ հիմնադրեն Հայոց ցեղասպանությանը նվիրված ամբիոն և այն անվանել են «Ռոբերտ Արամ և Մարիեն Գալուստյաններ և Ստեփան և Մարի Մուգարներ»[5]։ Ամբիոնի ներկայիս ղեկավարը թուրք պատմաբան և հասարակագետ Թաներ Աքչամն է[6]։
1930-ական թվականներին Մուգարը ամուսնացել է Մարիան Գրեյվսի հետ (ծնվել է 1901 թվականի հունիսի 29-ին Սաուգուսում) և ունեցել է երկու երեխա՝ Դավիթ Մուգարը, որը դարձել է բիզնեսի առաջնորդը և մահացել է 2022 թվականին[7], և Քերոլայն Մուգարը, որը Հայաստանում սկսել է անտառավերականգնման ծրագիր և Farm Aid-ի գործադիր տնօրենն է։ Ստեփանը և Մարիանը սկզբում ապրել են Ուոթերթաունում, ապա՝ Բելմոնտում։ Ստեփանի բիզնեսը եղել է Բոստոնում, այնուհետև տեղափոխվել է Բեռլինգթոն։
Ստեփան Մուգարը մահացել է 1982 թվականի հօկտեմբերի 16-ին։ Նրան հուղարկավորել են Ուոթերթաունի Mount Auburn գերեզմանատանը։
Մարիան Մուգարը մահացել է 1984 թվականին 29-ին Բելմոնտում։ Նրան հուղարկավորվել է իր ամուսնու կողքին։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)