Ստեֆան Բրիզե Stéphane Brizé | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Ռեն Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | ֆրանսիացի |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
IMDb | ID 0110300 |
Ստեֆան Բրիզե, (ֆր.՝ Stéphane Brizé, հոկտեմբերի 18, 1966[1], Ռեն, Ֆրանսիա), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան[2][3][4]։
Ստեֆան Բրիզեն ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 18-ին Ռենում[2][3]։ Սովորել է Տեխնոլոգիաների ինստիտուտների համալսարանում, այնուհետև տեղափոխվել է Փարիզ, որտեղ թատրոնում և հեռուստատեսությունում սկսել է իր կարիերան[2][3]։
1993 թվականին նկարահանել է իր առաջին կարճամետրաժ «Ինչ ափսոս» ֆիլմը։ «Թափառիկ աչքը» երկրորդ կարճամետրաժ ֆիլմը մրցանակներ է ստացել ֆրանսիական փառատոններում։ Բրիզեի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Քաղաքների կապույտը», մասնակցել է Կաննի կինոփառատոնին Ռեժիսորների երկշաբաթյակին և Դովիլի կինոփառատոնում արժանացել լավագույն սցենարի համար սահմանված մրցանակի[5]։
Բրիզի 2015 թվականին նկարահանած «Շուկայի օրենքը» ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնում[6]։
Տարի | Վերնագիր | Հանդես է եկել որպես | Ծանոթագրություններ | |||
---|---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Դերասան | Դեր | |||
1993 | Ինչ ափսոս | Այո | Այո | Այո | Կարճամետրաժ | |
1995 | Au petit Marguery | Այո | L'interne | |||
1995 | Ada sait pas dire non | Այո | Le premier marchand de glaces | Կարճամետրաժ | ||
1996 | Թափառիկ աչք | Այո | Այո | Կարճամետրաժ | ||
1999 | Մեր ուրախ կյանքը | Այո | Մարկո | |||
1999 | Le Premier Pas | Այո | Կարճամետրաժ | |||
1999 | Քաղաքների կապույտը | Այո | Այո | Michel d'Ornano մրցանակ, Դովիլի ամերիկյան կինոփառատոն Երիտասարդ ժյուրիի Emile Cantillon մրցանակ - Պատվավոր հիշատակում Նամուր ֆրանկոֆոն ֆիլմերի միջազգային փառատոն | ||
2005 | Ես սիրված լինելու համար չեմ այստեղ | Այո | Այո | Սան Սեբաստիան միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ մրցանակ | ||
2006 | Չափահասների միջև | Այո | Այո | նաև որպես համառեժիսոր | ||
2008 | Նոր պրոտոկոլը | Այո | Գիլբերտ Վասյո | |||
2009 | Օրիորդ Շամբոն | Այո | Այո | Լավագույն ադապտացման Սեզար մրցանակ FIPRESCI մրցանակ, Ստամբուլի 28-րդ միջազգային կինոփառատոն Առաջադրվել է-Ազատ ոգի մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար | ||
2012 | Գարնան մի քանի ժամ | Այո | Այո | Առաջադրվել է - լավագույն ռեժիսոր, Սեզար մրցանակ Առաջադրվել է-լավագույն սցենարիստ, Սեզար մրցանակ | ||
2015 | Շուկայի օրենքը | Այո | Այո | որպես համապրոդյուսեր Էկումենիկ ժյուրիի հատուկ հիշատակություն մրցանակ, Կաննի կինոփառատոն, 2015 Առաջադրվել է Կաննի կինոփառատոնի Ոսկե փետուր, 2015 | ||
2016 | Մեկ կյանք | Այո | Այո |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Բրիզե» հոդվածին։ |
|