Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստեֆան Օվրե ֆր.՝ Stéphane Auvray | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 4, 1981 (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Լես Աբիմես, Գվադելուպա, Ֆրանսիա | ||
Հասակ | 1.75 սմ | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Նյու Յորք Ռեդ Բուլզ | ||
Համար | 25 | ||
Պատանեկան կարիերա | |||
1994—1999 թթ. | Կան | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1999—2002 թթ. 2002-2004 թթ. 2004-2009 թթ. 2009 թ. 2010-2011 թթ. 2011-2012 թթ. 2011 թ.-ներկա |
Կան (B թիմ) Պոնտիվի Վանն Նիմ Օլիմպիկ Սպորտինգ Կանզաս Սիթի Նյու Յորք Ռեդ Բուլզ Բրունեյ ԴՊՄՄ |
41 (1) 58 (4) 144 (1) 8 (0) 27 (0) 7 (0) 0 (0) | |
Ազգային հավաքական‡ | |||
2007 թ.-ներկա | Գվադելուպա | 23 (2) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ստեֆան Օվրեն (ֆր.՝ Stéphane Auvray) (ծնվել է 1981 թ. սեպտեմբերի 4-ին Գվադելուպայի Լես Աբիմես քաղաքում) գվադելուպական ֆուտբոլային պաշտպան է։ Ելույթ է ունենում Բրունեյի «ԴՊՄՄ» ակումբի և Գվադելուպայի հավաքականի կազմում։
Գվադելուպայում ծնված Ստեֆանը 14 տարեկանում ֆրանսիական մեկ այլ անդրծովյան տարածքը՝ Սեն Մարտենը լքեց և տեղափոխվեց Ֆրանսիա «Կան» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմում հանդես գալու համար։ 1999 թ. նա հանդես էր գալիս «Կանի» երկրորդ թիմում, իսկ 2002 թ. տեղափոխվեց ֆրանսիական «Պոնտիվի» ակումբը։ 2004 թ. Օվրեն համալրեց «Վանն» ակումբի շարքերը, անցկացնելով նրա կազմում հինգ մրցաշրջան և օգնելով թիմին դուրս գալ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ առաջնության երկրորդ լիգա։ 2009 թ. ընթացքում 6 ամիս Օվրեն հանդես եկավ երկրորդ լիգայի մեկ այլ թիմում «Նիմ Օլիմպիկում»։ 2010 թ. Օվրեն պայմանագիր կնքեց Սոքերի բարձրագույն լիգայի՝ MLS-ի «Սպորտինգ» (Կանզաս Սիթի) ակումբի հետ։ 2011 թ. «Սպորտինգի» հետ պայմանագիրը խզելուց հետո Օվրեն համալրեց «Նյու Յորք Ռեդ Բուլզի» շարքերը։ 2012 թ. դեկտեմբերին Օվրեն տեղափոխվեց Բրունեյի «ԴՊՄՄ» ակումբ, որը հանդես է գալիս Սինգապուրի լիգայում։
Ստեֆան Օվրեն Գվադելուպայի հավաքականում իր նորամուտը նշեց 2007 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի «Գվադելուպա-Հայիթի» հանդիպմամբ։ Օվրեն Գվադելուպայի հետ հասավ հրաշալի արդյունքի՝ Կանադայի հետ կիսելով երրորդ տեղը։ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի 2007 և 2009 թթ. խաղարկություններին արդեն Օվրեն կրում էր ազգային թիմի ավագի թևկապը։
Ամսաթիվը | Մրցավայրը | Հակառակորդը | Գոլը | Հաշիվը | Մրցաշարը |
---|---|---|---|---|---|
9 հուլիսի 2009 | Հյուսթոն, ԱՄՆ | Նիկարագուա | 1 ։ 0 | 2 ։ 0 | 2009 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ |
24 հոկտեմբերի 2010 | Սենտ Ջորջես, Գրենադա | Պուերտո Ռիկո | 3 ։ 0 | 3 ։ 2 | 2010 թ. կարիբյան գավաթի ընտրական մրցաշար |
|