Ստեֆանի Քլեր | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1897 |
Ծննդավայր | Martinique |
Մահացել է | դեկտեմբեր 1969 |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | gambler և հանցագործ |
Ստեֆանի Սենթ Քլեր (անգլ.՝ Stephanie St. Clair, դեկտեմբերի 24, 1897, Martinique - դեկտեմբեր 1969) ռեկետիստ, որը 20-րդ դարի սկզբին Նյու Յորքի Հարլեմ քաղաքում ղեկավարել է բազմաթիվ ձեռնարկություններ[1]։ ԱՄՆ-ում ոգելից խմիչքներն արգելող օրենքն ավարտից հետո Սենթ Քլերը մի քանի տարի դիմադրել է մաֆիայի շահերին․ Կոռումպացված ոստիկանության դեմ իր հրապարակային բացահայտումներով և մաֆիայի վերահսկողության դիմադրությամբ նա դարձել է տեղական լեգենդ[2]։ Հաջողությամբ ղեկավարել է թվերի խաղեր Հարլեմում և ակտիվ մասնակցություն ունեցել սևամորթ համայնքի գործունեությանը։ Նրա մականուններն էին՝ Քուինի, Մադամ Քուին, Մադամ Սենթ Քլեր և «Քաղաքական ռեկետի թագուհին»[3][4]։
Ստեֆանի Սենթ Քլերը ծնվել է աֆրիկյան ծագումով ընտանիքում՝ Կարիբյան կղզիներում։ Նրա մայրը՝ Ֆելիսյենը միայնակ է եղել և ծանր աշխատանք է կատարել դստերը դպրոց ուղարկելու համար։ Ստեֆանի Սենթ Քլերի 1924 թվականի «Նպատակների հռչակագրի» համաձայն՝ նրա ծննդավայրը նշված է Ֆորտ-դե-Ֆրանսը՝ Ֆրանսիական Կարիբյան կղզիներում (ներկայիս Մարտինիկ, Արևմտյան Հնդկաստան[5])։
Երբ Սենթ Քլերը 12 տարեկան է եղել նրա մայրը ծանր հիվանդացել է։ Սենթ Քլերը ստիպված թողել է դպրոցը: Մոր մահից հետո նա խնայած գումարով տեղափոխվել է Մոնրեալ, հավանաբար մասնակցելով 1910-1911 թվականների ծրագրին, որը Կարիբյան աշխատողներին ուղարկում էր Քվեբեկ[6]։
Մոնրեալից ներգաղթել է Միացյալ Նահանգներ և ժամանել Նյու Յորք 1912 թվականին[6][7]։ Հարլեմում սիրահարվել է խաբեբա Դյուկին, որն առաջարկել է նրան զբաղվել մարմնավաճառությամբ։ Դյուկը գնդակահարվել է ավազակախմբերի մեջ առաջացած ծեծկռտուքի ժամանակ: Չորս ամիս անց Քլերը որոշել է սկսել իր սեփական բիզնեսը՝ ապօրինի թմրանյութեր վաճառելով իր նոր ընկերոջ՝ Էդի օգնությամբ[8]։
Մի քանի ամսից Քլերը վաստակել է 30,000 դոլար և Էդին ասել է, որ ցանկանում է նրան թողնել ու սկսել սեփական բիզնեսը։ Էդը փորձել է խեղդել նրան, բայց Քլերը նրան ուժեղ հրել է։ Էդը գլխի հարվածից մահացել է։ Դրանից հետո մի քանի ամիս Քլերը վարձել է իր մարդկանց, կաշառել ոստիկաններին, իսկ 1917 թվականի ապրիլի 12-ին իր սեփական փողերից 10,000 դոլար ներդրել է Հարլեմի ստորգետնյա վիճակախաղում։ Քաղաքում առաջատար թվերի խաղերից մեկի հաջողության շնորհիվ նա դարձել է ողջ Մանհեթենում հայտնի որպես Քուինի, սակայն Հարլեմի բնակիչները նրան անվանում էին Մադամ Սենթ Քլեր[9]։
Սենթ Քլերը ներգրավված է եղել քաղաքական բանկինգում, որը համակցություն էր ներդրումների, մոլախաղերի և վիճակախաղերի։ Այդ ժամանակ շատ բանկեր չէին ընդունում սևամորթ հաճախորդներին, ուստի նրանք չէին կարողանում օրինական ներդրումներ կատարել։ Քաղաքական բանկինգը տեխնիկապես անօրինական չէր, բայց այն միակ հնարավորություններից մեկն էր, որը մատչելի էր Հարլեմի սևամորթ բնակիչներին՝ իրենց գումարները ներդնելու համար[6]։
Այս շրջանում Հարլեմում թվերի խաղերը հիմնականում տղամարդկանց ձեռքում էին, և Սենթ Քլերը դրանց մասնակցող միակ կանանցից մեկն էր։ Նա օգնել է Հարլեմի սևամորթ համայնքին՝ աշխատանքով ապահովելով։ Բանկիրները նաև ներդրումներ են արել փոքր բիզնեսներում, որոնք ընդունվել են խաղադրույքներ։ Իր հաջողությունների շնորհիվ ապրել է շքեղ կյանքով և 1920-ականներին տարեկան վաստակել է ավելի քան 20,000 դոլար[1][9][10]։
Սենթ Քլերը հարստացել է նաև Հարլեմի բնակիչներին տեղեկացնելով իրենց իրավունքների մասին, պաշտպանելով ընտրական իրավունքները և բողոքելով ոստիկանության բռնության դեմ: Նա մի քանի անգամ դիմել է իշխանություններին։ Ոստիկանների չարձագանքելու պատճառով՝ Քլերը սկսել է հրապարակումներ անել տեղական թերթերում և մեղադրել է ոստիկաններին կոռուպցիայի մեջ:
Ոստիկանությունն ի պատասխան նրան ձերբակալել է կեղծ մեղադրանքով և նա ութ ամիս անցկացրել է աշխատավայրում։ Քլերը ցուցմունք է տվել Սիբերիի հանձնաժողովին այն կաշառքների մասին, որոնք վճարել է ոստիկաններին և նրանց, ովքեր մասնակցել են Հարլեմի թվերի խաղին[3]։ Հետագայում հանձնաժողովը աշխատանքից ազատել է մեկ տասնյակից ավելի ոստիկանների[1]։
Արգելքի ավարտից հետո հրեական և իտալա-ամերիկյան հանցագործ ընտանիքները իրենց եկամուտներում նկատել են նվազում և որոշել են տեղափոխվել Հարլեմի խաղային բիզնես: Բրոնքսից մաֆիայի առաջնորդ Դաթչ Շուլցը առաջինն է եղել, որը սկսել է աշխատել այդ տարածքում՝ ծեծելով և սպանելով խաղերի օպերատորներին, որոնք չէին վճարում իրեն պաշտպանություն ապահովելու համար:
Սենթ Քլերն ու նրա գլխավոր օգնական Էլսվորթ «Բամփի» Ջոնսոնը հրաժարվել են պաշտպանել Շուլցին՝ չնայած ոստիկանության բռնություններին ու ճնշումներին: Սենթ Քլերը հարձակվել է Շուլցի ձեռնարկությունների ցուցափեղկերի վրա և ոստիկանությանը տեղեկություններ տվել նրա մասին: Ոստիկանությունը խուզարկել է Շուլցի տունը, ձերբակալել նրա աշխատակիցներին և առգրավել մոտ 12 միլիոն դոլար: Ի տարբերություն շատերի՝ Սենթ Քլերը երբեք չի ենթարկվել Շուլցին[9]։
Շուլցի հետ Սենթ Քլերի բախումից հետո Քլերը որոշել է օրինական գործունեություն սկսել ու հեռանալ ոստիկանությունից․ նա քրեական բիզնեսը փոխանցել է Ջոնսոնին: Հետագայում նրա նախկին օգնականը բանակցել է Լաքի Լուչիանոյի հետ, ու Լուչիանոն վերցրել է Շուլցի տարածքները, իսկ «Բամփին» ստացել է դրանց մի մասը: Դրանից հետո Մաֆիայի անդամները պետք է դիմեին "Բամփիին", եթե խնդիրներ ունենային Հարլեմում:
1935 թվականին Հանձնաժողովի կողմից կազմակերպված կրակոցներից Շուլցը ծանր վիրավորվել է։ Սենթ Քլերը հեռագիր է ուղարկել մահամերձ Շուլցին, որի մեջ գրված է եղել՝ «Ինչպպես սերմանում ես, այնպես էլ հնձում ես»: Հեռագիրը մեծ աղմուկ է բարձրացրել ամբողջ երկրում: 1940-ականներից սկսած Սենթ Քլերը հազվադեպ էր ներգրավվում թվերի խաղին[1][9][10]:
Թվերի խաղից դուրս գալուց հետո Քլերը նոր կյանք է սկսել՝ որպես քաղաքական բարեփոխումների կողմնակից: 1930-ականների վերջին նա ծանոթացել է իր ամուսնու՝ Սուֆի Աբդուլ Համիդի հետ, ով հայտնի էր «Սև Հիտլեր»[11] մականվամբ՝ իր նացիստական ակտիվիզմի համար:
Համիդը ռազմատենչ ակտիվիստ էր և իսլամական բուդդայական պաշտամունքի առաջնորդ: Սենթ Քլերի և Համիդի ամուսնությունը արագ անկում է ապրել, քանի որ Համիդը սիրավեպ է սկսել սև գուշակի հետ, ով հայտնի էր որպես «Ֆու Ֆուտամ» (Համիդը ամուսնացաել է Ֆուտամի՝ Դորոթի Մեթյուզի հետ 1938 թվականի ապրիլին[4]): Նրանք միասին հիմնել են բուդդայական տաճար[6]:
Ամուսնությունը պաշտոնապես ավարտվել է 1938 թվականի հունվարին։ Սենթ Քլերը գնդակահարել է Համիդին՝ Ֆուտամի հետ նրա հարաբերությունների պատճառով տեղի ունեցած վեճի ժամանակ: Նա դատապարտվել է 2-ից 10 տարի ազատազրկման Նյու Յորքի Բեդֆորդ Հիլզ կանանց ուղղիչ հաստատությունում[4]: 1940-ականների սկզբին բանտից ազատվելուց հետո Սենթ Քլերը սկսել է մեկուսի կյանք վարել։ Նա շարունակել է հոդվածներ գրել տեղական թերթում՝ քննարկելով խտրականությունը, ոստիկանական դաժանությունը, անօրինական խուզարկությունները և սև համայնքի առջև ծառացած այլ խնդիրները:
Սենթ Քլերը մահացել է 1969 թվականին: «Բամփի» Ջոնսոնը, ով վերադարձել էր նրա հետ ապրելու, մահացել էր մեկ տարի առաջ[1][9], սակայն նրա մահը չի հիշատակվել այդ դարաշրջանի ոչ մի թերթում[4]։
Ֆիլմ
Հեռուստատեսություն
Կոմիքսներ
Վիդեո խաղեր
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link)
|