Քաղաքացիությունը | Չիլի | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 28, 1992[1] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ստեֆանո Մագնասկո Գալինդո (իսպ.՝ Stefano Magnasco Galindo, սեպտեմբերի 28, 1992[1], Սանտյագո, Չիլի), չիլիացի ֆուտբոլիստ, «Ունիվերսիդադ Կաթոլիկա» ակումբի պաշտպան։
Մագնասկոն «Ունիվերսիդադ Կաթոլիկա» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2011 թվականի մարտի 7-ին «Պաղեստինի» դեմ խաղում նա նորամուտն է նշել Չիլիի ֆուտբոլի առաջնությունում[2]։ Սեպտեմբերին Ստեֆանոն Անգլիայի «Բոլթոն Ուոնդերերս»-ում փորձաշրջան էր անցնում[3] և «Չելսի» ֆուտբոլային ակումբ[4], բայց պայմանագիրը նրան այդպես էլ չի առաջարկվել։ Նույն թվականին նա օգնել է թիմին հաղթել Չիլիի ֆուտբոլի գավաթը։
2012 թվականի ամռանը Ստեֆանոն Նիդեռլանդներ է տեղափոխվել հոլանդական «Գրոնինգեն» ֆուտբոլային ակումբ[5]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 480 հազար եվրո։ Օգոստոսի 12–ին «Տվենտե» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում նա նորամուտն է նշել Հոլանդիայի ֆուտբոլի առաջնությունում[6]։ Մագնասկոն ռոտացիայի ֆուտբոլիստ էր և միշտ չէ, որ խաղադաշտ էր դուրս գալիս առաջին րոպեներից։ 2014 թվականի ամռանը նա երկու անգամ ավելի քիչ գումարով, քան վճարել էր «Գրոնիգենը» վերադարձել է «Ունիվերսիդադ Կաթոլիկա»։
«Ունիվերսիդադ Կաթոլիկա»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանո Մագնասկո» հոդվածին։ |
|