Ստյու Հարթ Stu Hart | |
---|---|
Իրական անուն | Ստյուարտ Էդվարդ Հարթ Stewart Edward Hart |
Ռինգային անուն(ներ) | Ստյու Հարթ |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 105 կգ[1] |
Հայտարարվող հասակ | 1,78 մ[1] |
Ծննդյան թվական | Մայիսի 3, 1915 |
Ծննդավայր | Սասկատուն, Սասկաչևան, Կանադա |
Վախճանի թվական | Հոկտեմբերի 16, 2003 (88 տարեկանում) |
Վախճանի վայր | Կալգարի, Ալբերտա, Կանադա |
Դեբյուտ | 1943 |
Կարիերայի ավարտ | 1986 |
Ամուսին | Հելեն Սմիթ (1924 - 2001) |
Երեխաներ |
Ստյուարտ Էդվարդ (Ստյու) Հարթ (անգլ.՝ Stewart Edward Hart, մայիսի 3, 1915, Սասկատուն, Սասկաչևան, Կանադա - հոկտեմբերի 16, 2003, Կալգարի, Ալբերտա, Կանադա), կանադացի օլիմպիական և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), պրոմոտեր, մարզիչ, Հարթերի ընտանիքի հայր, «Կանադայի օրդեն» պետական շքանշանի դափնեկիր (2000), WWE փառքի սրահի անդամ (2010)։
Հայտնի է որպես «Stampede Wrestling» կազմակերպության հիմնադիր և պրոմոտեր, ինչպես նաև որպես «Զնդան» ("The Dungeon") ռեստլինգ դպրոցի մարզիչ, որտեղ մարզել է ինչպես սեփական որդիներին, այնպես էլ ապագա աշխարհի չեմպիոններ Քրիս Ջերիքոյին, Էդջին, Քրիստիանին, Մարկ Հենրիին և Քրիս Բենուային[2]։