Ստյուարտ Լիթլ անգլ.՝ Stuart Little | |
---|---|
Հեղինակ | Էլվին Բրուքս Ուայթ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | մանկական վեպ և հեքիաթ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Stuart Little? |
Նկարագրում է | Նյու Յորք |
Էջեր | 128 |
Հաջորդ | Շարլոթի սարդոստայնը |
Նկարազարդող | Garth Williams? |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Կոլումբիա |
Հրատարակիչ | Harper |
Հրատարակման տարեթիվ | 1945 |
Ստյուարտ Լիթլ (անգլ.՝ Stuart Little, այլ անվանում՝ «Խիզախ մուկ Ստյուարտ Լիթլը»), ամերիկացի գրող Էլվին Ուայթի մանկական առաջին հեքիաթ-պատմվածքը և փոքրերի համար իր առաջին ստեղծագործությունը։ Գրքի առաջին հրատարակումը նկարազարդել Է Գարտ Ուիլյամսը։
Խիզախ մուկիկ Ստյուրտ Լիթլի մասին հեքիաթային պատմվածք է։ Ստյուրտը հրաշալի ձևով ծնվում է Լիթլովների մարդկային սովորական ընտանիքում։ Նա սովորական մուկիկ չէ, այլ իսկական ջենտլմեն՝ մոխրագույն գլխարկով և ձեռնափայտով։ Չնայած փոքրիկ հասակին՝ Ստյուրտը խիզախ էր, համարձակ և միշտ պատրաստ էր արկածների։
Մի ընթերցողի նամակին պատասխանելիս Էլվին Բրուքս Ուայթը գրել է այն մասին, թե ինչպես է իր մոտ ծագել պատմվածքը գրելու գաղափարը։
![]()
...Տարիներ առաջ, երբ ես քնած էի վագոնի ննջասենյակում, տեսա փոքրիկ տղայի մասին երազ, ով իրեն դրսևորում էր ինչպես մուկիկ[1]։ ![]()
Նյու Յորք Թայմսում Մալքոլմ Քոուլին հրապարակել է գրքի մասին ակնարկ։
![]()
Միստեր Ուայթը հակված էր ավելի շատ զվարճալի էպիզոդներ գրել, քան պատմվածքներ։ Ասել է թե, «Ստյուարտ Լիթլ»-ը այս տարվա լավագույն գիրքն է, և բավականին համեստ գովաբանում էր գրողի տաղանդը։ ![]()
:
Գիրքը կարդացողների շրջանում հսկայական հաջողություններ արձանագրեց։ 1970 թվականին հեղինակը ստացավ Լորա Ուալդերի անվան մրցանակ՝ մանկական գրականության բնագավառում։
1999 թվականին դուրս եկավ Ռոբ Մինկոֆֆի համանուն ֆիլմը, համարվում է ազատ էկրանավորում և պատմվածքի մասին քիչ ընդհանուր բան ունի։ Ստյուարտ Լիթլ 2 մուլտֆիլմը պատմվածքի բնագրի ավելի ճշգրիտ էկրանավորումն էր։ Ստյուարտ Լիթլ 3 մուլտֆիլմը պատմվածքի հետ ընդհանրություններ չուներ, ինչպես համանուն մուլտսերիալը։
|