Ստյուարտ Ուիլսոն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1946[1] (77 տարեկան) |
Ծննդավայր | Գիլֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1969)[2] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Ընտրանի | Teenage Mutant Ninja Turtles III? |
Անդամություն | Royal Shakespeare Company? |
stuartconanwilson.com | |
Ստյուարդ Կոնան Ուիլսոն (անգլ.՝ Stuart Conan Wilson, դեկտեմբերի 25, 1946[1], Գիլֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսային բրիտանացի դերասան։
Ստյուարդ Ուիլսոնը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 25-ին Օլիֆորդում։ Նրա հայրը ծառայել է Ռազմաօդային ուժերում, այդ պատճառով էլ նա հաճախ իր ընտանիքի հետ տեղափոխվում էր քաղաքից քաղաք, երկար ապրել է Ռոդեզիում, երբ նրա հայրը դարձավ ինժեներ և սկսեց աշխատել պղնձի հանքվայրում, և ընդհանուր դժվարությամբ սովորել է տասներեք տարբեր դպրոցներում։ Վերջացրել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում 1969 թվականին, դարձավ Royal Shakespeare Company թատրոնային կազմակերպության մասնակից։ 1960 և 1970 թվականներին խաղացել է թատրոնում, այդ թվում նաև թատրոններում ինչպիսիք են՝ Ռոյալ-Կորտը, Բուշը, Վեստ Էնդաի թատրոններում։ Առաջին անգամ նա հայտնվել է բրիտանական հեռուստաընկերությունում 1969 թվականին կարճատև դերով «Առաջին տիկինը» սերիալում, 1971 թվականին դեբյուտել է մեծ էկրանի վրա «Դուլչիմա» ֆիլմում։ 1980 թվականների վերջերից նկարահանվել է հոլիվուդյան ֆիլմերում, այդ պատճառով էլ 1990-ականները անցկացրել է ԱՄՆ-ում, 2000 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ շարունակել է նկարահանվել բրիտանական ֆիլմերում և սերիալներում մինչև 2008 թվականը։
Ամուսնացած է Քորթնի Վոլեդժերի հետ, ունեն երեք երեխաներ. դուստրը Միրանդա Քորթնի Ուիլսոն (ծնվել է 1990 թվականին) և զույգեր (որդին և դուստրը) Լայամ Րիս Ուիլսոն և Ինդիա Քլեր Ուիլսոն (ծնվել են 1995 թվականին)։
|