Սրեչկո Կոսովել սլովեն.՝ Srečko Kosovel | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեժանա, Սլովենիա[3] |
Մահացել է | մայիսի 27, 1926[4][2][3][…] (22 տարեկան) |
Մահվան վայր | Թոմայ, Սեժանա, Սլովենիա[3] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, գրական քննադատ, քննադատ և ակնարկագիր |
Ծնողներ | հայր՝ Anton Kosovel? |
Srečko Kosovel Վիքիպահեստում |
Սրեչկո Կոսովել (սլովեն.՝ Srečko Kosovel, մարտի 18, 1904[1][2][3][…], Սեժանա, Սլովենիա[3] - մայիսի 27, 1926[4][2][3][…], Թոմայ, Սեժանա, Սլովենիա[3]), սլովենացի պոետ։ Էդվարդ Կոցբեկի հետ համարվել են սլովենական նշանավոր պոետներ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում։
Հայրը եղել է դպրոցի ուսուցիչ, մայրը՝ Տրիեստի հարուստ ընտանիքից։ 1922 թվականից սովորել է Լյուբլյանայի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայություն, ռոմանական և սլավոնական բանասիրություն, եղել է մի շարք դեմոկրատական գրական հրատարակչությունների խմբագիր, կազմակերպել է Իվան Ցանկարի անվան բանաստեղծական ակումբ։ Համաշխարհային պատերազմի ականատես է, Ավստրո-Հունգարական կայսրության անկման, իտալական ֆաշիզմի և գերմանական նացիզմի սկզբնավորման վկա։ Սրեչկո Կոսովելը կրել է հեղափոխական գաղափարների, ֆրանսիական մոդերնիզմի գեղարվեստական փնտրտուքների, ռուսական և գերմանական ավանգարդի (իմպրեսիոնիզմից մինչև կոնստրուկտիվիզմ, էքսպրեսիոնիզմ, ֆուտուրիզմ, դադա, սուրռեալիզմ) ազդեցությունը։ Կապեր է պահել ՎԱԳՐ հակաֆաշիստական կազմակերպության հետ։ Զագորյեից վերադարձի ճանապարհին մրսել է և մահացել մենինգիտից, չսպասելով իր «Բանաստեղծություններ» («Pesmi», 1927) առաջին գրքի լույս տեսնելուն։
Կոսովելի նորարական ժառանգությունը հաշվում է ավելի քան 1000 բանաստեղծություն, քնարական արձակի բազմաթիվ օրինակներ, էսեներ և հոդվածներ։ 1931, 1946, 1964 և 1977 թվականներին նրա բանաստեղծությունների հրատարակություններն ու վերահրատարակությունները դարձել են սլովենացի պոետների նոր սերունդների համար վճռական իրադարձություն։ Կոսովելի մասին մենագրությունը պատկանում է Բորիս Պահորին։
Սրեչկո Կոսովելի անունը Հարավսլավիայի Ժողովրդա-ազատագրական պատերազմի տարիներին կրել է սլովենական 19-րդ պարտիզանական բրիգադը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրեչկո Կոսովել» հոդվածին։ |
|