Սրտամկանի պատռվածք

Սրտամկանի պատռվածք
Մարդու սրտի իրատեսական պատկեր
Տեսակմահվան պատճառ
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
ՀՄԴ-10I23.3 և I23.5
 Heart rupture Վիքիպահեստում

Սրտամկանի պատռվածք, սրտի փորոքների կամ նախասրտերի, միջփորոքային կամ միջնախասրտային միջնապատերի, կամ պտկաձև մկանների պատռումն է։ Այն հիմնականում հանդիպում է որպես սրտամկանի ինֆարկտի (սրտի կաթված) շատ ծանր բարդություն։

Այն նաև կարող է առաջանալ վնասվածքի հետևանքով[1]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտամկանի պատռվածքի ախտանիշներն են՝ կրծքավանդակի պարբերական կամ կայուն ցավ, ուշագնացություն և լծային երակների լայնացում։ Սրտամկանի պատռվածքի հետևանքով հանկարծակի մահվանը որևէ ախտանիշներ կարող են չնախորդել[2]։

Սրտամկանի պատռվածքի ամենահաճախ հանդիպող պատճառը ոչ շատ վաղ անցյալում տարած սրտամկանի ինֆարկտն է, պատռվածքը առաջանում է ինֆարկտից երեքից չորս օր հետո[3]։ Պատռվածքի այլ պատճառներից են սրտի վնասվածքը, էնդոկարդիտը (սրտի վարակ)[4][5], սրտի ուռուցքները, սրտի ինֆլիտրատիվ հիվանդությունները[4] և աորտայի շերտազատումը։

Սրտամկանի սուր ինֆարկտից հետո սրտամկանի պատռման ռիսկի գործոններից են իգական սեռը[6][7], տվյալ անձի մեծ տարիքը[6][7], իշեմիայի առաջին դրվագը և մարմնի քաշի ցածր ինդեքսը[6]։ Հետևյալ նշանները կարող են խոսել սրտամկանի հավանական պատռվածքի մասին՝ պերիկարդի քսման աղմուկ, խցանված պսակաձև զարկերակի լուսանցքի բացումից հետո նրանում արյան դանդաղ հոսք (օրինակ՝ անգիոպլաստիկայի միջոցով կատարված ռեվասկուլյարիզացիայից հետո, ձախ առաջային վայրէջ զարկերակը սրտամկանի ինֆարկտի ամենից հաճախ հանդիպող պատճառն է լինում)[6][7][8] և ռեվասկուլյարիզացիայի ուշացում ավելի քան 2 ժամ[7]։

Քանի որ սրտամկանի պատռվածքի հետևանքով պացիենտի մոտ զարգանում են հեմոդինամիկ լուրջ խանգարումներ՝ ախտորոշումը հիմնականում իրականացվում է ֆիզիկալ զննման, կենսական չափանիշների փոփոխման և կլինիկական կասկածի հիման վրա։ Ախտորոշումը կարելի է հաստատել էխոսրտագրության միջոցով։ Վերջնական ախտորոշումը դրվում է դիահերձման ժամանակ։

Սրտամկանի պատռվածքը դասակարգվում է հետևյալ 3 տեսակների՝

  • Սրտամկանի տիպ 1 պատռվածք՝ կտրուկ, ճեղքաձև պատռվածք, որը սովորաբար առաջանում է սրտամկանի սուր ինֆարկտից հետո 24 ժամվա ընթացքում։
  • Տիպ 2 պատռվածք՝ ինֆարկտի ենթարկված սրտամկանի էրոզիա է, ինչը խոսում է նրա մասին, որ մահացած սրտամկանը դանդաղորեն է պատռվել։ Տիպ 2 պատռվածքները հիմնականում առաջանում են սրտամկանի ինֆարկտից 24 ժամ հետո։
  • Տիպ 3 պատռվածք՝ բնորոշվում է վաղ շրջանում անևրիզմայի ձևավորումով և հետագայում վերջինիս պատռումով[9]։

Կա սրտամկանի պատռվածքների մեկ այլ դասակարգում՝ կախված նրանից, թե սրտի որ անատոմիական հատվածն է պատռվել։ Ամենածանր դեպքերը աջ կամ ձախ փորոքների ազատ պատերի պատռվածքներն են, որոնց դեպքում շատ արագ զարգանում է հեմոդինամիկ կոլապս և պացիենտի մահ՝ սրտի սուր տամպոնադայի հետևանքով։ Միջփրոքային միջնապատի պատռվածքը բերում է միջփորոքային միջնապատի դեֆեկտի առաջացման։ Պտկաձև մկանների պատռվածքը կբերի սուր միտրալ ռեգուրգիտացիայի զարգացման։

Պատռվածքը հիմնականում առաջանում է մեռուկացած հյուսվածքի եզրով՝ որտեղ այն կպած է առողջ (բայց հիպերեմիկ) սրտամկանին, քանի որ այդ հատվածում բորբոքային պատասխանը ամենաարտահայտվածն է։ Հաջորդիվ՝ պատռվածքը առաջանում է ամենամեծ ճնշման հատվածում։ Ձախ փորոքում այդ հատվածները կապված են ինչպես առաջային, այնպես էլ հետին պտկաձև մկանների հետ (անկախ նրանից, թե պտկաձև մկանները ընդգրկված են ինֆարկտի մեջ, թե ոչ)։

Ձախ փորոքր ազատ պատի պատռվախքը գրեթե միշտ հանգեցնում է հեմոպերիկարդի զարգացման (բացառություն կարող է լինել այն դեպքը, երբ պացիենտը նախկինում տարել է սրտի բաց վիրահատություն, և ներկայում նրա մոտ առկա են պերիկարդի ֆիբրոզ կպումներ, վերջիններս կխոչընդոտեն պերկարդիալ խոռոչում արյան կուտակմանը) և սրտի տամպոնադայի։ Անգամ 75 մլ արյան կուտակումը պերիկարդիալ տարածությունում, այն մարդու մոտ, ով նախկինում պերիկարդում հեղուկի կուտակումներ չի ունեցել, բավարար է, որպեսզի զարգանա սրտի տամպոնադա (երբ փորոքները չեն կարողանում լցվել արյունով և դրա հետևանքով չեն կարողանում ապահովել անհրաժեշտ արտամղման ծավալ)։

Սրտամկանի պատռվածքի բուժման հիմքում ընկած է հեմոդինամիկայի շտապ կարգավորումը և հնարավորթյան դեպքում պատռվածքի վիրահատական վերականգնումը։ Պացիենտների շատ քիչ զանգված չեն դիմում բժշկի սուր պատռվածքի դեպքում և գոյատևում են՝ մինչև մի քանի օրից կամ շաբաթից բժշկի դիմելը։ Այս դեպքերում ավելի խելամիտ տարբերակ է պատռվածքը բուժել պահպանողական միջոցներով և հետաձգել, կամ ընդհանրապես չդիմել վիրահատական միջամտության՝ կախված հիվանդի ուղեկցող հիվանդություններից և ընդհանուր առողջական վիճակից։

Սրտամկանի պատռվածքի ելքի կանխատեսումը կախված է մի շարք գործոններից, ներառյալ այն, թե սրտամկանի որ հատվածն է պատռվել։ Մեկ դեպքերի շարքում, երբ սրտամկանի պատռվածքը ներառել էր ձախ փորոքի ազատ պատը, ապա մահացությունը կազմել է 100%[6]։ Ողջ մնալու հավանականությունը էականորեն մեծանում է, եթե պացիենտը՝ 1․ եղել է նախնական դրվագի ականատեսը; 2․ ժամանակին է դիմել բժշկի; 3․ շտապօգնության բժշկի կողմից ստացել է ճիշտ ախտորոշում; և 4․ դիմել է այնպիսի հիվանդանոց, որտեղ առկա է սրտային վիրաբուժության ծառայություն (որի միջոցով հնարավոր է արագորեն վերականգնել պատռվածքը)։ Անգամ եթե պացիենտը ողջ է մնում պատռվածքի առաջնային հեմոդինամիկ հետևանքներից, միևնույնն է, 30-օրվա մահացությունը շատ ավելի մեծ է, քան պատռվածք չունեցող մարդկանց մոտ[6]։

Հաճախականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտամկանի սուր ինֆարկտի բուժման համար օգտագործվող շտապ ռևասկուլյարիզացիայի և ագրեսիվ ֆարմակոլոգիական թերապիայի դարաշրջանում սրտամկանի պատռվածքի հաճախականությունը խիստ նվազել է։ Սակայն սրտամկանի պատռվածքի հաճախականության իջեցումը համատարած չէ՝ առկա է պատռվածքների հաճախականության բարձրացում այն դեպքերում, երբ սրտամկանի ինֆարկտի բուժման համար օգտագործվում են թրոմբոլիտիկ դեղամիջոցներ[10]։ Ի հակառակ սրան՝ երբ սրտամկանի սուր ինֆարկտի բուժման համար առաջնայնորեն իրականացվում է ներմաշկային կորոնար միջամտություն, սրտամկանի պատռվածքի հաճախականությունը խիստ նվազում է[7]։ Այս դեպքերում սրտամկանի պատռվածքի հանդիպման հաճախականությունը կազմում է մոտ 1 տոկոս[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Nan YY, Lu MS, Liu KS, և այլք: (September 2009). «Blunt traumatic cardiac rupture: therapeutic options and outcomes». Injury. 40 (9): 938–45. doi:10.1016/j.injury.2009.05.016. PMID 19540491.
  2. http://emedicine.medscape.com/article/156455-clinical%7C date retrieved January 2017
  3. Figueras J, Alcalde O, Barrabes JA, Serra V, Alguersuari J, Cortadellas J, et al. Changes in Hospital Mortality Rates in 425 Patients with Acute ST-Elevation Myocardial Infarction and Cardiac Rupure Over a 30-Year Period. Circulation. 2008;118:2783–9.
  4. 4,0 4,1 Lin TH, Su HM, Voon WC, Lai HM, Yen HW, Lai WT, Sheu SH (2006). «Association between hypertension and primary mitral chordae tendinae rupture». Am J Hypertens. 19 (1): 75–9. doi:10.1016/j.amjhyper.2005.06.020. PMID 16461195.
  5. de Diego C, Marcos-Alberca P, Pai RK (2006). «Giant periprosthetic vegetation associated with pseudoaneurysmal-like rupture» (PDF). Eur Heart J. 27 (8): 912. doi:10.1093/eurheartj/ehi540. PMID 16569654.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Yip HK, Wu CJ, Chang HW, Wang CP, Cheng CI, Chua S, Chen MC (2003). «Cardiac rupture complicating acute myocardial infarction in the direct percutaneous coronary intervention reperfusion era» (PDF). Chest. 124 (2): 565–71. doi:10.1378/chest.124.2.565. PMID 12907544. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 25-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Moreno R, Lopez-Sendon J, Garcia E, Perez de Isla L, Lopez de Sa E, Ortega A, Moreno M, Rubio R, Soriano J, Abeytua M, Garcia-Fernandez MA (2002). «Primary angioplasty reduces the risk of left ventricular free wall rupture compared with thrombolysis in patients with acute myocardial infarction». J Am Coll Cardiol. 39 (4): 598–603. doi:10.1016/S0735-1097(01)01796-X. PMID 11849857.
  8. Sugiura T, Nagahama Y, Nakamura S, Kudo Y, Yamasaki F, Iwasaka T (2003). «Left ventricular free wall rupture after reperfusion therapy for acute myocardial infarction». Am J Cardiol. 92 (3): 282–4. doi:10.1016/S0002-9149(03)00625-8. PMID 12888132.
  9. Becker AE, van Mantgem JP (1975). «Cardiac tamponade. A study of 50 hearts». Eur J Cardiol. 3 (4): 349–58. PMID 1193118.
  10. Becker RC, Gore JM, Lambrew C, Weaver WD, Rubison RM, French WJ, Tiefenbrunn AJ, Bowlby LJ, Rogers WJ (1996). «A composite view of cardiac rupture in the United States National Registry of Myocardial Infarction». J Am Coll Cardiol. 27 (6): 1321–6. doi:10.1016/0735-1097(96)00008-3. PMID 8626938.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրտամկանի պատռվածք» հոդվածին։