Սրտի գերճնշումային հիվանդություն, ներառում է արյան բարձր ճնշմամբ պայմանավորված մի շարք բարդություններ, որոնք ազդում են սրտի վրա։ Թեև բժշկական գրականության մեջ սրտի հիպերտոնիկ հիվանդությունը բնութագրող անվանումները մի քանիսն են[1][2][3], անուամենայնիվ տվյալ տերմինն ավելի գործածական է և ՀՄԴ-ի մեջ հիմնականում կիրռվում է սա։ Այն իր մեջ ներառում է սրտային անբավարարությունը և գերճնշման սրտային այլ բարդություններ հատկապես, եթե սրտային խնդիրն ու գերճնշումը իրար հետ ունենում են պատճառահետևանքային կապ, գրվելով մահվան վկայականում։ 2013 թվականին սրտի հիպերտոնիկ հիվանդությունից մահվան դեպքերը եղել են 1,07 միլիոն։ Ի համեմատություն սրա 1990 թվականին մահվան դեպքերը եղել են 630000[4]։
Համաձայն ՀՄԴ10-ի սրտի գերճնշումային հիվանդությունը (I11) և դրա ենթակատեգորիա հանդիսացող է սրտի հիպերտոնիկ հիվանդությունը սրտային անբավարարբությամբ(I11.0) և սրտի հիերտոնիկ հիվանդությունն առանց սրտային անբավարարության(I11.9), առանձնանում են սրտի ռևմատիկ հիվանդություններից (I05-I09), սրտի իշեմիկ հիվանդություններից (I20-I25)[5] և սրտի այլ հիվանդություններից (I30-I52)։ Հաշվի առնելով այն փաստը, որ զարկերակային գերճնշումը հաճախ պատճառ է դառնում աթերոսկլերոզի և սրտի իշեմիկ հիվանդություն զարգացման, հնարավոր չի լինում սրտի գերճնշումային հիվանդությունից առաջացող մահվան դեպքերը ծանրության ցուցիչ համարել։
Ախտանշանների առկայությունը հիմնականում պայմանավորված է սրտային անբավարարությամբ ուղեկցվելով կամ հակառակը՝ չուղեկցվելով։ Սովորաբար սրտային անբավարարությամբ չուղեկցվող զարկերակային գերճնշումը, երբ չկա նաև ձախ փորոքի գերաճ, լինում է առանց ախտանիշների։
Սրտային անբավարարությամբ ուեկցվելու դեպքում նշաններն ու ախտանիշներն իրենց մեջ ներառում են․
Սրտային անբավարության արագորեն հարաճելու հետևանքով կարճ ժամանակում հնարավոր է սուր սրտային անբավարարության, դեկոմպենսացված սուր սրտային անբավարարության, թոքի այտուցի զարգացում, որի պատճառը սրտի պոմպային ֆունկցիայի կտրուկ ընկճվելն է։ Վիճակի հանկարծակի վատացման պատճառ կարող է հանդիսանալ զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումը սրտամկանի իշեմիան, ռիթմի խնգարումները[փա՞ստ]։
Սրտի այլ հիավդությունները կարող են ունենալ համանման ախտանիշներ ուստի անհրաժեշտություն է առաջանում տարբերակիչ ախտորոշում իրականացնելու հետևյալ հիվանդությունների միջև[փա՞ստ]
Քանի որ զարկերակային գերճնշումը սովորաբար ընթանում է անախտանիշ, ուստի մարդիկ ովքեր ունեն ԶՃ-ի բարձրացում, կասկած անգամ կարող են չունենալ դրա մասին։ Բարձրացած զարկրակային գերճնշման վաղ ախտորոշումը հնարավորություն է տալին խուսափել սրտի, աչքերի հիվանդություններից, գլխուղեղի կաթվածից, խրոնիկ երիկամայի հիվանդություններից[7]։
Սիրտանոթային հիվանդությունների և մահացության ռիսկը հնարավոր է իջեցնել կենսակերպի փոփոխությամբ, ավելորդ քաշի կորցնելով, կանոնավոր աէրոբիկ վարժություններ կատարելով, սննդակարգի փոփոխությամբ, ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը դադարեցնելով[6]։ Գերճնշումը վերահսկելու, սիրտանոթային հիվանդությունների ռիսկը[6], նվազեցնելու, առիթմիաները և սիրտանոթային անբավարույթունը[8] կառավարելու համար հնարավոր է անհրաժեշտություն առաջանա դեղորայքային համուղղման[9]։ Սրտի հիպերտոնիկ հիվանդություն ունեցող անձինք պետք է խուսափեն ոչ ստերոիդային հակաբորբբոքային դեղեր(ՈՍՀԲԴ), հակահազային, քթահոսությունը դադարեցնող սիմպաթոմիմետիկների կիրառումից, եթե բժիշկը որևէ այլ դեղորայք է առաջարկում, քանի որ դրանք կարող են հրահրել զարկերակային ճնշման բարձրացում և սրտային անբավարության սրացում[10][11]։
100000 բնակչի հաշվով տարեկան հիպերտոնիայի դեպքերը.[13]
no data less than 110 110–220 220–330 330–440 440–550 550–660 660–770 770–880 880–990 990–1100 1100–1600 more than 1600
Ամբողջ աշխարհում արյան բարձր ճնշում ունեն առնվազն 26,4%-ը[14]։ Սրտի հիպետոնիկ հիվանդությունը համարվում է միայն մեկը այն բազմաթիվ հիվանդություններից, որոնք կապված են զարկերակայի գերճնշման հետ։ Այլ հիվանդությունները զարկերակային գերճնշման հետևանքով առաջացող հանդիսանում են սրտի իշեմիկ հիվանդությունը, ուղեղի կաթվածը, ծայրամասային անոթների անևրիզմաները, երիկամային հիվանդությունները։ Գերճնշումը բարձրացնում է սրտային անբավարաության ռիսկը 2-3 անգամ[6], որը մոտավորապես կազմում է սրտային անբավարարության դեպքերի 25%-ը[15]։ Բացի այդ զարկերակային գերճնշումը նխորդում է սրտային անբավարարության դեպքերի 90%-ը[6], ինչպե նաև սրտային անբավարարության դեքերի մեծամասնությւնը զուգակցվում է զարկերակային գերճնշմամբ[16]։ Գերճնշումային հիվանդությունից մահվան դեպքերը 2004 թվականին եղել է 1 միլիոն ողջ աշխարհում (կամ ողջ ախարհում մահացության դեպքերի 1.7%) և եղել է 13-րդ հորիզոնականում համաշխարհային մեծայհասակների մահացության դեպքերի մեջ[17]։
Հիպետոնիա ունեցող կաննաց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին[18], չնայած նրան, որ տղամարդկանց մոտ ավելի վաղ է զարգանում այնուամենայնիվ կանանց մոտ հիպերտոնիայի վերահսկումը լավ չի իրականացվում[19][20][21]։ Հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկն է հանդիսանում կանանց զարկերակային ճնշման վերահսկումը։ Զարկրակային գերճնշումն ավելի շատ կանանց մոտ է սրտի կաթվածի պատճառ հանդիսանում քան տղամարդկանց[19]։ Մինչ վեջերս քիչ կանայք են ներգրավված եղել հիպերտոնիկ հիվանդության ուսումնասիրություններում։ Կա կասկած, որ կանանց և տղամարդկանց մոտ զարկերակային գերճնշումը կառավարող դեղորայքի արդյունավետությունը տարբեր է և դրանք ավելի արդյունավետ են տղամարդկանց դեպքում[19][22]։
ԱՄՆ-ում կատարված հետազոտությունները ցույց են տվել որ աֆրոամերիկացիների մոտ հիպերտոնիկ հիվանդությունն ավելի տարածված է քան պիտակամորթ ոչ իսպանախոս սպիտակամորթերի և մեքսիկացիների և որ նրանք ավելի ծանրաբեռնված են սրտի գերճնշումային հիվանդությամբ[23]։ Աֆրոամերիկացիների մոտ սրտային գերճշումային հիվանդության ավլի տարածված լինելու հետևանքով նրանք ավելի բարձր մահացությն ցուցանիշներ ունեն, ինչպե նաև հիվանդանում են ավելի վաղ տարիքում[22][24]։ Վերջին տարիներին հիպրտոնիայի մակարդան ավեի կտրուկ աճում է հենց նրանց շրջանում քան մյուս էթնիկ խմբերում[25]։ Ամենայն հավանականությամբ հենց բարձր զարկերակային գերճնշամմբ էլ պայմանավորված է աֆրոամերիկացիների միջին ապրելիության ավելի ցածր մակարդակը սպիտակամորթերի համեմատությամբ[23]։
↑Gonzalez-Maqueda, I; Alegria-Ezquerra, Eduardo; Gonzalez-Juanatey, Jose Ramon; Working group of the Spanish Society of Cardiology (2009). «Hypertensive heart disease: a new clinical classification (VIA)». e-Journal of the European Society of Cardiology Council for Cardiology Practice. 7 (20): ePub.