Սքաութ Թուֆանքջյան անգլ.՝ Scout Tufankjian | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Եյլի համալսարան |
Մասնագիտություն | լուսանկարիչ, ֆոտոլրագրող և լրագրող |
Կայք | scouttufankjian.com |
Սքաութ Թուֆանքջյան (անգլ.՝ Scout Tufankjian, նոյեմբերի 3, 1977, Բոստոն, ԱՄՆ), ամերիկահայ ֆոտոլրագրող։ 2006-2008 թվականներին նա եղել է այն միակ լրագրողը, ով հետևել է սենատոր Բարաք Օբամային քարոզարշավի սկզբից մինչ այն օրը, երբ հայտարարվեցին քվեարկության արդյունքները՝ նրա հաղթանակով[1]։
Թուֆանքջյանն արել է ավելի քան 12.000 լուսանկար ամբողջ քարոզարշավի ընթացքում[2]։ Նա հրապարակել է գիրք՝ «Այո մենք կարող ենք. Բարաք Օբամայի պատմությունը նախագահական քարոզարշավի ժամանակ» վերնագրով, որտեղ տեղ գտան նրա արած լուսանկարները[1]։
2012 թվականին Սքաութ Թուֆանքջյանը լուսանկարել է Միշել Օբամայի և Բարաք Օբամայի համատեղ լուսանկարը, որտեղ նրանք գրկախառնվում էին, դրանից հետո այն հայտնվեց Օբամայի Ֆեյսբուքի և Թվիթթերի պաշտոնական էջերում արդեն՝ երկրորդ նախագահական ընտրության գիշերը (Նոյեմբերի 6, 2012 թվական)։ Այս նկարը դարձել է պատմության մեջ ամենաշատ հավանվածը (liked) Ֆեյսբուք սոցիալական կայքերում և ամենաշատ ռեթվիտվածը Թվիթթեր միկրոբլոգում[3][4]։