Նկարագրություն | |
Տեսակ | պատմական շենք-թանգարան և դղյակ |
Հասցե | Skipton, North Yorkshire BD23 1AW[1] |
Վարչական միավոր | Skipton? |
Երկիր | ![]() |
Կառուցված | 1090 |
Ճարտարապետ | Լեդի Էնն Քլիֆորդ, 14-րդ բարոնուհի դե Քլիֆորդ |
Կայք | skiptoncastle.co.uk(անգլ.) |
![]() | |
![]() | |
![]() |
Սքիփթոն ամրոց, միջնադարյան դղյակ Սքիփթոնում, Հյուսիսային Յորքշայր, Անգլիա։ Կառուցվել է 1090 թվականին նորմանդացի բարոն Ռոբերտ դե Ռոմիլի կողմից ու կանգուն է ավելի քան 900 տարի։
Ամրոցն սկզբնապես եղել է «մոթ և բեյլի» ամրոց (թմբի՝ մոթի վրա կառուցված փայտե/քարե դոնժոնով ամրոց, շրջապատված բակով՝ բեյլիով), որը կառուցվել է 1090 թվականին Ռոբերտ դե Ռոմիլի՝ Բոլթոն վանքի բազմաթիվ կալվածքների լորդի կողմից։ 1102 թվականից ոչ շատ հետո Հենրի I-ը ընդարձակել է Ռոմիլի տարածքները, որոնք արդեն ընդգրկում էին ամբողջ վերին Ուորֆիդեյլը և վերին Էյրդեյլը[3]։ Հողե և փայտե ամրոցը վերակառուցվել է քարից, որպեսզի դիմադրի շոտլանդացիների հարձակումներին։ Ամրոցի հետևի ժայռերը, որոնք հասնում են մինչև Էլլեր Բեք, ամրոցը դարձնում էին կատարյալ պաշտպանական կառույց։ Ռոմիլների տոհմը վերացել է և 1310 թվականին Էդվարդ II-ն ամրոցը շնորհել է Ռոբերտ Քլիֆֆորդին, որը նշանակվել է Սքիփթոնի լորդ ու Քրեյվենի վերակացու[4]։ Քլիֆֆորդը հրամայել է ամրաշինությունները բարելավել, բայց մահացել է Բենոքբրնի ճակատամարտում 1314 թվականին, երբ դրանք հազիվ էին ավարտվել։
Անգլիական քաղաքացիական պատերազմների ընթացքում ամրոցը միակ ռոյալիստական բերդն էր հյուսիսային Անգլիայում մինչև 1645 թվականի դեկտեմբերը։ Եռամյա պաշարումից հետո 1645 թվականին ամրոցը հանձնելու բանակցություններ են վարվել Օլիվեր Քրոմվելի ու ռոյալիստների միջև։ Քրոմվելը հրամայել է հեռացնել ամրոցի տանիքները։ Ըստ լեգենդի, պաշարման ընթացքում պարիսպներից ոչխարի բուրդ են կախել, որպեսզի խլացնեն հրանոթների համազարկերի ձայնը։ Քաղաքի զինանշանի վրա բուրդ է պատկերված։ Սքիփթոնը մնացել է Քլիֆֆորդների հիմնական նստատեղին մինչև1676 թվականը։ Լեդի Էնն Քլիֆֆորդը (1590–1676) վերջին Քլիֆֆորդն է եղել, որ տիրել է ամրոցին։ Պաշարումից հետո նա հրամայել է վերակառուցել այն ու կենի տնկել կենտրոնական բակում` ի հիշատակ պատերազմից հետո ամրոցի վերանորոգման։
Այսօր Սքիփթոն ամրոցը լավ պահպանված միջնադարյան ամրոց է, տուրիստական ատրակցիոն ու մասնավոր բնակավայր։ Ամրոցից սկսվում է 100 մղոն (160 կմ) երկարությամբ Լեդի Էննի Ուղի կոչվող ճանապարհը մինչև Փենրիթ[5]։
Ամրոցն ունի վեց թմբկաձև աշտարակներ ներքին թևով, որը կապում է հյուսիսային կողմի երկու աշտարակները, որը պաշտպանված է Էլլեր Բեքին նայող անդունդով։ Առաջին հարկում գտնվում է խոհանոցը, մեծ սրահը, սենյակները և լորդի ննջասենյակը։ Նոր խոհանոցները, մառաններն ու աշխատանքային նկուղները կազմում են գետնահարկը։ Մյուս աշտարակները բնույթով ու նպատակով ռազմական են։ 16-րդ և 17-րդ դարերում սկզբնական կառույցին ավելացվել են մուտքի նոր աստիճաններ, (փոխարինելով սկզբնական շարժակամրջին), ներքին թև ու ավելի մեծ լուսամուտներ։ Տանիքն ամբողջովին անվնաս է։ Կենտրոնում թյուդորյան բակն է, որտեղ գտնվում է մի կենի ծառ՝ հավանաբար տնկված լեդի Էննի կողմից 1659 թվականին։
Արտաքին կուրտինան շրջապատում է ներքին հատվածն ու օժանդակ կառույցները, ներառյալ 12-րդ դարի մատուռի ավերակները։ Պարիսպը հիմնականում պահպանված է և ընդմիջվում է երկաշտարականի նորմանական պահակատնով։ Պահակատան արևելյան աշտարակում գտնվում է ծովախեցիներից պատրաստված 17-րդ դարի մի կառույց, որը մեկն է այդ ժամանակի երկու այդպիսի կառույցներից։ (Մյուսը գտնվում է Ուոբուրն վանքում)
Վերջերս հայտնաբերվել է մի հնադարյան պարիսպ[6], որով բացատրվում է, թե ինչպես է ամրոցի կայազորը հաղթահարել1643-5 թվականների պաշարումը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքիփթոն ամրոց» հոդվածին։ |
|