Սքոթ Ալան անգլ.՝ Scott Allan | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Շոտլանդիա | ||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Շոտլանդիա | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 28, 1991[1][2] (32 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Գլազգո, Շոտլանդիա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սմ | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 76 կգ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | գրոհող կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ազատ գործակալ | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սքոթ Ալան (անգլ.՝ Scott Allan, նոյեմբերի 28, 1991[1][2], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան։ Իր ֆուտբոլային կարիերան սկսելով շոտլանդական «Դանդի Յունայթեդ» ակումբում՝ հետագայում խաղացել է անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոն», շոտլանդական «Հիբերնիան», «Սելտիկ» և այլ ակումբներում, ինչպես նաև Շոտլանդիայի մինչև 17 տարեկանների ու մինչև 21 տարեկանների հավաքականներում։
Սքոթը ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 28-ին Շոտլանդիայի ամենախոշոր քաղաքներից մեկում՝ Գլազգոյում։ Կրթությունն ստացել է «Ռոս Հոլ» ակադեմիայում (անգլ.՝ Ross Hall Academy), որը գտնվում է քաղաքի հարավարևմտյան թաղամասում՝ Կրուկստոնում[5]։
Տասը տարեկան հասակում Ալանն սկսում է սովորել «Դանդի Յունայթեդի» ֆուտբոլային ակադեմիայում[5]։ Հաջողությամբ հաղթահարելով «արաբների» ամենաերիտասարդից մինչև պահեստային կազմի ճանապարհը՝ 2008 թվականի հունվարին Ալանը «նարնջասևերի» հետ կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[5]։ Նույն թվականի սեպտեմբերին կիսապաշտպանը մասնակցություն է ունենում Ֆորֆարշիրի գավաթի եզրափակիչ հանդիպմանը, որում «նարնջասևերը» 1։4 հաշվով զիջում են «Մոնտրոզին»[6]։ 2008-09 և 2009-10 մրցաշրջանները Ալանն անցկացնում է շոտլանդական ակումբի պահեստային թիմում՝ երբեմն ընդգրկվելով Դանդիի պաշտոնական խաղերի համար կազմվող առաջին կազմի հայտացուցակում։
2010 թվականի սեպտեմբերին Սքոթը, կնքելով մեկ ամիս ժամկետով վարձավճարային պայմանագիր, համալրում է «Ֆորֆար Ատլետիկի» կազմը[5]։ Նոր թիմի կազմում կիսապաշտպանի նորամուտը պաշտոնական խաղում կայանում է հոկտեմբերի 2-ին, երբ «Ֆորֆար Ատլետիկը» Շոտլանդիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի շրջանակներում հանդիպում է «Ալլոա Ատլետիկի» հետ[7]։ Նույն թվականի հոկտեմբերի 30-ին Սքոթը, գրավելով «Լիվինգստոնի» դարպասը, հեղինակում է իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը[8]։
Վերադառնալով «Յունայթեդ»՝ նա կրկին հայտնվում է պահեստային նստարանին[9]։ 2011 թվականի հուլիսի 14-ին Սքոթը վերջապես կատարում է իր նորամուտը «Դանդիի» առաջին կազմում՝ մասնակցելով ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի շրջանակներում անցկացվող «Շլյոնսկի» դեմ խաղին[10]։ Հուլիսի 31-ին կիսապաշտպանն առաջին անգամ ընդգրկվում է թիմի հիմնական կազմում և մասնակցում է «Հարթ օֆ Միդլոտիանի» դեմ խաղի մեծ մասին[11]։ Սեպտեմբերի 22-ին մամուլում հայտնվում է հաղորդագրություն, ըստ որի «Դանդիի» տնօրինության և Ալանի բանակցությունները՝ կապված նոր պայմանագիր կնքելու հետ, բարեհաջող չեն ավարտվել։ Անհամաձայնության պատճառն էր Ալանի՝ «արաբների» կարծիքով ֆինանսական չափից ավելի պահանջները։ Նա խնդրել էր նշանակել իր համար նոր աշխատավարձ՝ շաբաթական 1600 ֆունտ չափով․ այդ դեպքում նա կդառնար երրորդ ամենաբարձր վարձատրվող խաղացողը թիմում[12]։ Այս հայտարարությունից հետո Ալանի ծառայություններով սկսում են հետաքրքրվել Գլազգոյի «Սելտիկը» և «Ռեյնջերսը», ինչպես նաև անգլիական «Նյուքասլ Յունայթեդը», որոնք պատրաստ էին տաղանդավոր կիսապաշտպանի համար վճարել շուրջ 450 հազար ֆունտ[12]։ Դեկտեմբերին մամուլում հայտնված ինֆորմացիայի համաձայն՝ «Դանդին» կայացրել էր վերջնական որոշում՝ կապված ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանակներում Ալանի վաճառման հետ։ Տեղափոխման ամենահնարավոր տարբերակներն էին համարվում «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» և «Ռեյնջերսը», որոնք Ալանի տարնսֆերի համար առաջարկում էին արդեն 300 հազար ֆունտ[13]։ Հունվարի 6-ին Ալանը բժշկական զննում է անցնում «Վեստ Բրոմվիչում» և քննարկում անհատական պայմանագրի պայմանները[14]։ Կիսապաշտպանի վերջնական տեղափոխությունը Անգլիա ավարտվում է հունվարի 9-ին[14]։
2012 թվական փետրվարի 23-ին Ալանը կնքելով, մեկ ամիս ժամկետով վարձավճարային պայմանագիր, համալրում է «Պորտսմութի» կազմը[15]։ Երկու օր անց Սքոթը «Լիդս Յունայթեդի» դեմ պաշտոնական խաղում կատարում է իր նորամուտը նոր թիմի կազմում[16]։ Մարտի 22-ին կիսապաշտպանի վարձավճարային պայմանագիրը «Ֆրաթոն Պարկ» մարզադաշտում երկարաձգվում է մեկ ամսով[17]։ Ապրիլի 17-ին Ալանը, «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում կատարելով ճշգրիտ արդյունավետ հարված, հեղինակում է իր առաջին (և միակ, ինչպես պարզ է դառնում հետագայում) պաշտոնական գոլը «Պորտսմութի» կազմում[18]։
Նույն թվականի սեպտեմբերի 29-ին կիսապաշտպանը կրկին կնքում է մեկամսյա վարձավճարային պայմանագիր․ այս անգամ շոտլանդացու նոր գործատուն է դառնում «Միլտոն Կինս Դոնսը»[19]։ Նույն օրը Ալանը, «Քրու Ալեկսանդրայի» դեմ խաղում փոխարինելով իր թիմակից Լյուկ Չեդվիկին, կատարում է իր նորամուտը բակինհեմշիրցիների առաջին կազմում[20]։ Հոկտեմբերի 29-ին Սքոթն իր կարիերայում երկրորդ անգամ համալրում է «Պորտսմութի» կազմը[21]։
2015 թվականի օգոստոսի 14-ին Ալանը չորսամյա պայմանագիր է կնքում շոտլանդական Սսլտիկ ակումբի հետ[22], որի կազմում իր նորամուտը կատարում է օգոստոսի 22-ին՝ փոխարինման դուրս գալով «Դանդի Յունայթեդի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում[23]։ 2016-17 մրցաշրջանի համար Ալանը վարձավճարային պայմանագիր է կնքել «Ռոտերեմ Յունայթեդի» հետ[24]։
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրագավաթներ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Ֆորֆար Ատլետիկ | 2010-11 | 4[26] | 1 | — | — | — | — | — | — | 4 | 1 |
Ընդհանուր | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | |
Դանդի Յունայթեդ | 2011-12 | 8 | 0 | — | — | — | — | 1 | 0 | 9 | 0 |
Ընդհանուր | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 9 | 0 | |
Պորտսմութ | 2011-12 | 15 | 1 | — | — | — | — | — | — | 15 | 1 |
2012-13 | 9 | 1 | 1 | 0 | — | — | — | — | 10 | 1 | |
Ընդհանուր | 24 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 2 | |
Միլտոն Կինս Դոնս | 2012-13 | 4 | 0 | — | — | — | — | — | — | 4 | 0 |
Ընդհանուր | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
Բիրմինգհեմ Սիթի | 2013-14 | 5 | 0 | 0 | 0 | 2 | 2 | 0 | 0 | 7 | 2 |
Ընդհանուր | 5 | 0 | 0 | 0 | 2 | 2 | 0 | 0 | 7 | 2 | |
Հիբերնիան | 2014-15 | 32 | 2 | 4 | 0 | 3 | 0 | 3 | 0 | 42 | 2 |
2015-16 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 1 | 0 | 3 | 1 | |
Ընդհանուր | 32 | 2 | 4 | 0 | 4 | 0 | 4 | 1 | 45 | 3 | |
Սելտիկ | 2015-16 | 9 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 13 | 0 |
Ընդհանուր | 9 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 13 | 0 | |
Ընդհանուրը կարիերայում | 85 | 5 | 7 | 0 | 6 | 2 | 7 | 0 | 105 | 7 |
2007 թվականից Ալանը պաշտպանում է Շոտլանդիայի տարբեր պատանեկան հավաքականների գույները[3][27]։ Նա եղել է Շոտլանդիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներից մեկը, որի կազմում նա կատարել է իր նորամուտը 2011 թվականի օգոստոսի 10-ին՝ Նորվեգիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում[28][29]։
2010 թվականի նոյեմբերի 4-ին Շոտլանդիայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցում Ալանի նկատմամբ։ Նա մեղադրվում է Գլազգոյի Քուին Սթրիթում (անգլ.՝ Queen Street) մասսայական կռվին մասնակցելու համար, ինչի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոցում էին հայտնվել քաղաքի երկու բնակիչներ[30]։ Կռվին մասնակցել են նաև «Դանդի Յունայթեդի» այլ ֆուտբոլիստներ՝ մասնավորապես Դենի Սուոնսոնը, Բարի Դուգլասը, Դևիդ Գուդվիլլին և «արաբների» նախկին ֆուտբոլիստներ Մեթյու Ֆլինը և Ջոն Ֆրիլը[31]։ 2011 թվականի հունիսի 24-ին բոլոր մեղադրանքները «հանվում են» մարզիկների «վրայից»՝ ապացույցների անբավարար լինելու պատճառով[32]։
{{cite web}}
: Unknown parameter |publisher=
ignored (օգնություն) (անգլ.)
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |