Սքոլաստիկ Մուկազոնգա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1956[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Gikongoro Province, Ռուանդա-Ուրունդի[2] |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ռուանդա և Ֆրանսիա |
Ուշագրավ աշխատանքներ | Our Lady of the Nile? և The Barefoot Woman? |
Պարգևներ | |
Կայք | scholastiquemukasonga.net/fr/ |
Scholastique Mukasonga Վիքիպահեստում |
Սքոլաստիկ Մուկազոնգա (ֆր.՝ Scholastique Mukasonga, դեկտեմբերի 20, 1956[1], Gikongoro Province, Ռուանդա-Ուրունդի[2]), ռուանդացի բանաստեղծուհի։
Պատկանում է թութսի ժողովրդին։ Ծնվել է 1956 թվականին Ռուանդայի Գիկոնգորո շրջանում։ 1960 թվականին ընտանիքի հետ միասին աքսորվում է բնակության համար ոչ նպաստավոր Նյամատայի շրջան։ 1973 թվականին դպրոցից հեռացվելուց հետո տեղափոխվում է Բուրունդի։ 1992 թվականից բնակվում է Ֆրանսիայում։ 1994 թվականին տեղեկանում է, որ ցեղասպանության ընթացքում զոհվել են իր ընտանիքի 27 անդամները, այդ թվում նաև մայրը (նրա հիշատակին է նվիրված «Ոտաբոբիկը» վեպը)։
Սքոլաստիկ Մուկազոնգայի առաջին ստեղծագործությունը եղել է ինքնակենսագրական վեպ, որը լույս է տեսել 2006 թվականին։ Գրում է ֆրանսերենով։
{{cite book}}
: Cite has empty unknown parameter: |1=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքոլաստիկ Մուկազոնգա» հոդվածին։ |
|