Սքրինքասթինգ (անգլ.՝ screen — էկրան և անգլ.՝ broadcasting — հաղորդում, հեռարձակում), փոդքասթինգի տեսակ, որը թույլ է տալիս լայն լսարանին փոխանցել տեսահոսք, որը տեղի է ունենում օգտագործողի համակարգչում։ Սքրինքասթինգը հաճախ կիրառվում է կրթության ոլորտում՝ ինչ-որ բան սովորեցնելու համար[1]։
Սքրինքասթ (անգլ.՝ screencast), տեղեկատվության թվային տեսաձայնագրություն, որն անցկացվում է համակարգչի էկրանին, հայտնի է նաև որպես video screen capture (բառացի՝ «էկրանի տեսաընդգրկում»)։ Հաճախ ուղեկցվում է ձայնային մեկնաբանություններով[2]։
Սքրինքասթերի ստեղծման համար օգտագործվում է ոչ թե web- կամ տեսախցիկներ, այլ հատուկ ծրագրային ապահովում, այնպիսին, ինչպիսիք են՝ CamStudio-ն կամ Jing!-ը[3][4][5]։
Հենց «screencast» հասկացությունը 2004 թվականին շրջանառության մեջ է դրել InfoWorld ամսագրի սյունակագիր Ջոն Ուդելը[6]։ Հեղինակը այս տեխնոլոգիան բնութագրել է որպես «տեսահոլովակներ սոֆթի մասին՝ ձայնագրված ձայնի ուղեկցությամբ»[7]։ Ընդ որում ինքը՝ Ջոն Ուդելը, չի համարում իրեն ինչ-որ նորի գյուտարար, իր իսկ խոսքերով նրա դերը կայացել է «փորձարկման և ցուցադրման միջոցով ուղղություն սահմանելու և զարգացնելու մեջ»[6]։
«Screencam»[en] տերմինը առօրյայում կարող է գործածվել որպես սքրինքասթի այլընտրանքային անվանում․ ի սկզբանե այդպես է կոչվել առաջին ծրագրերից մեկը, որը կիրառել է «էկրանի ձայնագրման» տեխնոլոգիան[8][9]։
Նոր գաղափարը արագ տարածում է գտել։ Խոշոր ընկերությունները, օրինակ՝ Microsoft-ը, սկսել են սքրինքասթերը օգտագործել պրեզենտացիոն նպատակներով[6]։ Սքրինքասթինգը նաև ակտիվորեն կիրառվում է կրթական գործընթացում։ Այն լայնորեն օգտագործում են դպրոցներում, բուհերում սովորողներն ու դասավանդողները, գրադարանների աշխատակիցները[3][10]։
Որպես էկրանի ընդգրկման այլընտրանքային տարբերակ կարող է ծառայել տեսաընդգրկման պլատան՝ D-sub, DVI կամ HDMI ինտերֆեյսով։ Այն հնարավորություն է տալիս ընդգրկել նույնիսկ տեսարաններ՝ նկարված OpenGL-ի օգնությամբ[11]։
Սքրինքասթինգի օգնությամբ նկարահանվել են մի քանի ֆիլմ (այսպես կոչված desktop films), որոնց գործողությունը լրիվ կամ մասամբ տեղի է ունենում համակարգչի աշխատասեղանին։ Նման ֆիլմերում հեռուստադիտողին ցույց են տալիս նամակագրությունը, տեսակապով շփումը և համակարգչի հետ աշխատանքը, որն իրականացնում է կադրից դուրս մնացած օգտատերը։ Նմանատիպ ֆիլմերից են՝ «Հեռացնել ընկերներից», «Մահ համացանցում», «Որոնում», «Բաց պատուհաններ», «Կոտրել բլոգերներին»։
лингвообразовательное пространство // Современные модели в преподавании иностранных языков и культур в контексте менеджмента качества образования (Материалы V Всероссийской научно-методической конференции). — Москва, 2011. — 292 с. — ISBN 978-5-904391-25-6