Սև իգուանա | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Ctenosaura acanthura Shaw, 1802 | ||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
|
Սև իգուանա(լատին․՝ Ctenosaura acanthura)[1] — իգուանաների ընտանիքի մողես։
Նրա մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է 1,4 մետր։ Կա սեռական դիմորֆիզմ — որձերը զգալիորեն ավելի ուժեղ և խոշոր են, քան էգերը։ Մաշկի գույնը լինում է սև, սպիտակ կամ բաց դեղնավուն։ Ուեն երկար մարմին, լավ զարգացած վերջույթներ։ Ունեն բավականին երկար պոչ։
Այս իգուանաները սիրում են քարքարոտ վայրեր։ Շարժվում են բավականին արագ։ Սնվում են ծաղիկներով, տերևներով, բույսերի պտուղներով, փոքր կենդանիներով և ձվերով։
Զուգավորումը տեղի է ունենում գարնանը։ Բեղմնավորումից հետո էգը ձվադրում է։ Ձվերի քանակը մոտ 24 ձու։ Մողեսները ձվից դուրս են գալիս 90 օրվա ընթացքում։
Այս կենդանատեսակները տարածված են արևմտյան կիսագնդում և համարվում են Մեքսիկայի էնդեմիկ կենդանատեսակներից մեկը։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև իգուանա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև իգուանա» հոդվածին։ |
|