Սև շրջան | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կազիմիր Մալևիչ |
տարի | 1923 |
բարձրություն | 106 |
լայնություն | 105,5 |
ուղղություն | սուպրեմատիզմ |
ժանր | աբստրակցիոնիզմ |
նյութ | կտավ |
գտնվում է | Ռուսական թանգարան |
հավաքածու | Ռուսական թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Black circle by Malevich (GRM) Վիքիպահեստում |
«Սև շրջան», նկարչության նոր ուղղության՝ սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալևիչի նշանավոր կտավներից է։
Նկարը պատկանում է ռուսական անառարկայական նկարչության նոր ուղղությանը, որը Մալևիչն անվանել է սուպրեմատիզմ կամ «նոր նկարչական ռեալիզմ»։ Սուպրեմատիզմի անառարկայականությունը Մալևիչի համար ենթադրում էր նոր տեսանկյունից նայել բնությանը, աշխարհին, տիեզերքին։ Սուպրեմատիկ ձևերը «թռչում են», գտնվում անկշռության վիճակում։ «Սև շրջանը» նկարչի համար դարձավ նոր պլաստիկ համակարգի երեք բաղադրիչներից մեկը, սուպրեմատիզմի կառուցողական նախահիմքը։
Նկարը ստեղծվել է 1915 թվականին։ Ավելի ուշ տարբեր ցուցահանդեսների համար հեղինակը իրականացրել է նկարի հեղինակային կրկնություններ։ Առաջին «Սև շրջանը» նկարվել է 1915 թվականին և ցուցադրվել «Նկարների վերջին ֆուտուրիստական 0,10 ցուցահանդեսում»։ Այժմ պահպանվում է մասնավոր հավաքածուում։ Նկարի երկրորդ տարբերակը ստեղծվել է Մալևչի աշակերտների՝ Աննա Լեպորսկայայի, Կոնստանտին Ռոժդեստվենսկու, Նիկոլայ Սուետինի կողմից նրա ղեկավարությամբ։ Նկարը համարվում է տրիպտիխի բաղադրիչ, որի մեջ մտնոմ են Սև քառակուսին, Սև շրջանը և Սև խաչը։ Ներկայումս պահպանվում է Պետական Ռուսական թանգարանում Սանկտ Պետերբուրգ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև շրջան» հոդվածին։ |
|