Սև ռասիզմ

Սև ռասիզմ, ռասիստական կոնցեպտներից մեկը, որի հիմքում ընկած է նեգրոիդների գերակայությունը եվրոպոիդների նկատմամբ[1][2][3]։

Սև նացիոնալիզմի հայրը համարվում է հայտնի ամերիկական լրագրող և գրող Մարտին Դելեյնիին, որը 1852 թվականին փողարկել է «Միացյալ Նահանգներում գունավորների ճակատագիրը, վերելքը և պայմանները» աշխատանքը։ Այս տրակտատում բաց կերպով մերժվում է պասիվ քրիստոնեական հնազանդության գաղափարը և ցույց է տրվում ստրկության և ռասայական անհավասարության դեմ ակտիվ պայքարի անհրաժեշտությունը։ Աշխատանքի վերջում հեղինակը բաց կերպով ակնարկ է կատարել նեգրոիդ ռասայի գերակայության մասին. «այս ռասան օժտված է երկրագնդի բոլոր հատվածներում հարմարվելու ունակությամբ, մինչդեռ սպիտակները հարմարվում են կոնկրետ միջավայրերի»[4]։ Այս թեզը Դիլեյնին զարգացրել է իր՝ 1854 թվականին Քլիվլենդում ներկայացրած «ամերիկական աշխարհամասում գունավորների ռասայի քաղաքական ճակատագիրը» աշխատանքում։ Այս փաստաթուղթը կարելի է համարել ԱՄՆ-ում «սևամորթների նացիոնալիզմի» առաջացման մանիֆեստ։ Տվյալ աշխատանքում Դիլեյնին հարցականի տակ է դնում սևամորթ և սպիտակամորթ հասարակության միասին խաղաղ գոյատևումը ԱՄՆ-ում, հայտարարելով, որ սևամորթ բնակչության խնդիրը սևամորթների անհատականության և քաղակական սուբյեկտիվության պահպանումն է։ Դիլեյնին գրել է. «Սևամորթները պետք է ունենան սեփական հողատարածք, որպեսզի կարողանան մնացած ռասաների հետ ազդեցության կռիվ տալ։ Բացի քաղաքական կենտրոնից, իշխանության պահպանման բանալին ինքնության պահպանումն է։ Ինքնությունն այն միջուկն է, որի շուրջ ամրացած է ազգը, դրա կորուստը ազգի փլուզում է նշանակում։ Եգիպտոսի, Կարթագենի անկման պատճառը առաջնային ինքնության կորուստն էր, դրա հետ մեկտեղ՝ ազգի գոյության տարրական սկզբունքները պահպանելու հետաքրքրության կորուստը»[5]։ Դիլեյնին նաև շարունակել է ռասայական գերակայության իր թեորիայի զարգացումը, հիմնավորելով Հարավային, Կենտրոնական Ամերիկայի և Վեստ-Ինդիայի երկրների տարածքների զբաղեցման անհրաժեշտությունը. «Մեզ սնահավատ չէին համարի, եթե ասեինք, որ այս ամենի մեջ տեսնում ենք Աստծո կամքը։ Անհրաժեշտ է նաև նշել, որ սպիտակամորթների մուտքը այս տարածքներ եղել է ինքնակամ և մշտական, իսկ սևամորթներինը՝ բռնի և ոչ այդքան պարբերաբար։ Բայց սպիտակամորթների քանակը հարավում քչացել է, նրանք բնավորությամբ այլասերվել են, դառել են հոգեպես և ֆիզիկապես ոչ առողջ, մինչդեռ սևամորթները և մնացած ազգությունները քանակությամբ շատացել են, բնավորությամբ վերածնվել են, մտավոր և ֆիզիկապես ուժեղ և ակտիվ են զարգացել՝ զարգացնելով իրենց մարդկային աչժեքները, և հիմա իրենց տարրական բնույթով գերակայում են սպիտակամորթների նկատմամբ։ Նշանակում է,որ սպիտակամորթները երբեք չեն կարող հաջողությամբ զբաղեցնել աշխարհամասի հարավային հատվածները»[6]։

1920-ականներին ԱՄՆ-ում սևամորթների շարժման ակտիվ գործիչ Մարկուս Գարվին հիմնել է« Սևամորթների վիճակի բարելավման համաշխարհային ասոցիացիան»։ Իր ելույթներում Հարվին կարևորում էր սևամորթների ռասայական մաքրությունը և աֆրիկական ծագման ամերիկացի քաղաքացիներին առաջարկում էր վերաբնակեցնել Աֆրիկան, որպեսզի նրանք չխառնվեն «սպիտակ սատանաների» հետ։ Իր ներկայացուցիչներին Հարվին անվանում էր «նոր նեգրեր» և կոչ էր անում հպարտանալ, որ նրանք սևամորթ են[7]։ Ռասիզմի հողի վրա Հարվին, ինչը զարմանալի չէր, նույնիսկ մտերմացել էր Կու-կլուքս-կլանի հետ[8]։

1960-ականներին ռասիզմի դեմ դիմադրության շարժումը բաժանվել էր Մարտին Լյութեր Քինգի հետևորդների, ով սևամորթների խտրականության ոչ բռնի ճանապարհի կողմնակից էր, և Մալքոլմ Իքսի հետևորդների, ով «Իսլամի ազգ» շարժման գաղափարախոս էր։ Սրան հաջորդեցին «Սև հովազների» շարժումը և «Նոր Աֆրիկա Հանրապետություն» կազմակերպության ստեղծումը։

«Իսլամի ազգը» իր՝ սևամորթների պաշտպանման շարժման ընթացքում էքստրեմիստկական քարոզներից դուրս չէր գալիս

Սև «հովազ»ների կուսակցությունը, որը հիմնվել էր Հյուի Նյուտոնի կողմից[9][10], առաջացել է գետտոներում ապրող սևամորթների հանդեպ ոստիկանների ցուցաբերած բազմաթիվ բռնությունների հետևանքով։ Մինչդեռ, «Սև հովազները» ստեղծման սկզբում իրենց դժգոհությունը հայտնում էին միայն օրինական հիմքերի հիման վրա։ Նրանք շրջում էին փողոցներով, ձեռքներին պարկուճներով, սակայն չլիցքավորված որսորդական հրացաններով, մինչև ատամները զինված գնում էին ոստիկանական մեքենաների հետևից՝ չխախտելով երթևեկության կանոնները, ինչը ոստիկաններին նյարդայնացնում էր։

  • 1967 թվականին Հյուի Նյուտոնը իր կազմակերպության անդամների հետ միասին ոստիկանների հետ փոխհրաձգության մեջ է մտնում, որոնցից մեկը սպանվում է, մեկն էլ՝ վիրավորվում։ Հյուի Նյուտոնին մեղադրում են ոչ դիտավորյալ սպանության մեջ և բանտարկում են 1 տարի 10 ամիս ժամկետով, սակայն, հասարակության ճնշումների հետևանքով մեղադրանքները հանվում են։
  • 1968 թվականի օգոստոսին Դեթրոյթում և Լոս Անջելեսում «Սև հովազների» և ոստիկանության միջև փոխհրաձգություն է սկսվում
  • 1968 թվականի ամռանը և աշնանը ոստիկանությունը հարձակվում է Ինդիանապոլիսում, Դետրոյթում, Սիեթլում, Օքլենդում, Դենվերում, Սան Ֆրանցիսկոյում և Նյու Յորքում գտնվող «հովազների» գրասենյակների վրա։
  • 1969 թվականին ձերբակալվում է 348 «հովազ»
  • 1969-ի հուլիսին ոստիկանությունը հարձակվում է կուսակցության Չիկագոյի բաժնի վրա։ Հրաձգությունը տևում է մոտ 1 ժամ
  • 1969-ի դեկտեմբերին ոստիկանությունը շրջափակում է Լոս Անջելեսի գրասենյակը, և «հովազները», որոնց մեջ կային նաև կանայք, գնդակահարվում են 5 ժամերի ընթացքում

1970-ի վերջում ընդհանուր առմամբ 48 հրաձգությունների արդյունքում սպանվում է 10 սևամորթ և 12 ոստիկան։ Ոստիկանությունը ձերբակալում է 469 «հովազների»։ Հետաքննությունների դաշնայի բյուրոյի ղեկավարը ահյտարարում է, որ սև հովազները հանդիսանում են երկրի ներքին անվտանգության ամենակարևոր սպառնալիքը[11][12][13]։

Սև ռասիզմի առաջացման ոչ պակաս կարևոր իրադարձություն է համարվում «Նոր Աֆրիկա Հանրապետություն» կազմակերպության առաջացումը, որի նպատակը ԱՄՆ-ից առանձնացումն էր[11]։

ԱՄՆ-ում սև ռասիզմի արտահայտման ևս մեկ միջոց էր «սևամորթ հրեաների» շարժումը, որը հարաբերականորեն ակտիվ էր 1980-1990-ականներին, և մինչ այժմ հաշվվում է մոտ 200000 համախոհ։ Նրանք բաժանված են բազմաթիվ խմբերի, որոնց համախմբում է այն միտքը, որ իրենք Քրիստոսին համարում են սևամորթ մարգարե, իսկ աֆրոամերիկացիներին և հնկացիներին՝ Իսրայելացիների 12 ցեղերի իրական ներկայացուցիչներ[14]։ Սևամորթ հրեաները կարծում են, որ սևամորթները համարվում են Աստվածներ, որոնք ընտրված են ազգի կողմից և մեղադրում են սպիտակամորթներին՝ նրանց համարելով չարի մարմնացում։ Այս շարժման ճյուղավորման անդամներից մեկի՝ «Յախվե ազգի» անդամները 1980-ականներին մասնակցել են նազմաթիվ անկարգությունների, բռնությունների և սպանությունների[15]։

Ռասայական հավասարության համար պայքարի հետևանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած սպիտակամորթների և սևամորթների միջև հավասարության կռիվը բուռն էր և արյունալի, սևամորթներն ամեն դեպքում հասան ԱՄՆ-ի ռասայական սեգրեգացիայի ավարտին։ Հավասարության մարտիկներին թվում էր, որ նրանք հասել են իրենց նպատակին և արդարությունը հաղթել է։ Սևամորեների դեմ բաց ռասիմը վերափոխվել էր թաքնված ռասիզմի, որի դեպքում սևամորթների կարող էին աշխատանք չտչամադրել, աշխատանքից հեռացնել առանց հիմնավորման, կամ էլ հրաժարվել անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց[16][17]։

Դրական դիսկրիմինացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաքնված ռասիզմի դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ի օրենքներում աստիճանաբար փոփոխություններ էին կիրառվում, որոնցից էր դրական դիսկրիմինացիայի կոնցեպտի ներդրումը (անգլ.՝ positive discrimination или affirmative action): Այս կոնցեպտի էությունը կայանում էր նրանում, որ հասարակությունը արդեն սկսում էր դիսկրիմինացնել նաև եվրոպոիդ ռասայի ներկայացուցիչներին, որպեսզի հավասարեցվեին սևամորթների կարիերային հնարավորությունները։ ԱՄՆ-ի նախագահ Լինդոն Ջոնսոնը փաստել է.

«Դուք տարիներով շղթայված մարդուն չեք ազատում, չեք բերում նրան մրցավազքի մեկնարկային գիծ և ասում, որ նա ազատ է՝ մրցակցել մնացածի հետ, և միևնույն է կարծում եք, որ արդար եք։ [18].

Դրական դիսկրիմինացիայի համախոհները կարծում են, որ հասարակությունում գերիշխող խմբերը, տվյալ դեպքում՝ սպիտակամորթ եվրոպոիդները, այս ձևով «վճարում են» իրենց «պատմական պարտքը», և, որ այս պրոցեսը բերում է ավելի ինտեգրացված հասարակության ստեղծման, քանզի սևամորթ ամերիկացիների համար ստեղծում է նոր հնարավորություններ[19]։

Չնայած քննադատների հակասումներին (որոնց թվում է նաև Բարաք Օբաման[20]) առ այն, որ այս կոնցեպտը հակասում է հավասարության և արժեքների ճանաչման սկզբունքին և դա խանգարում է հասարակության որոշ շերտերին՝ մրցակցային դաշտ մտնելուն[19], այս կոնցեպտը որոշ չափով ընդունվել է ամերիկացիների[20][21] և բրիտանացիների կողմից[22]՝ Քաղաքական կոռեկտության կոնցեպտի հետ միասին(անգլ.՝ politically correct):

Որոշ դատական գործեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են մի քանի աղմկահարույց դատական գործեր, որոնց միջոցով սպիտակամորթներն ապացուցել են իրենց նկատմամ դիսկրիմինացիայի կիրառումը։

Մարկ Պաստեռնակն ընդդեմ Թոմի Բեյնսի

[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին Մարկ Պաստեռնակն ընդունվել է «Երիտասարդության բաժին» անվանմամբ խնդրահարույց դեռահասների օգնության համար նեխատեսված կենտրոն(անգլ.՝ Division for Youth): Նրա տնօրենը սևամորթ Թոմի Նեյնսն էր, որի հետ հարաբերությունները հենց սկզբից չեն կարգավորվել։ Ըստ Մարկի խոսքերի, Բեյնսն ասել է. «Դու սպիտակամորթ ես, ես չեմ սիրում սպիտակամորթներին։ Համակերպվիր դրա հետ»։

Երբ Մարկը սկսեց կատարել իր պարտականությունները, Բեյնսի կողմից վիրավորանքները դառան պարբերական։ Այս ամենի հետևանքով Պաստեռնակի մոտ առաջացել է անքնություն, որոշ նյարդային խնդիրներ, նա իր հաշվին արձակուրդներ է վերցրել, իսկ 3 տարի հետո հեռացվել է աշխատանքից։

Դրանից որոշ ժամանակ անց նա իր բողոքն է ներկայացրել նահանգի ղեկավարությանը և սկսվել է ներքին հետաքնություն։ Բեյնսին պարտավորեցրել են նախկին աշխատողին վժարել 2000 դոլար, որից հետո Պաստեռնակին առաջարկել են վերադառնալ հին աշխատանքին։ Նա հրաժարվել է, քանզի Բայնսը առաջվա նման շարունակել է լինել նրա տնօրենը, և ոչ ոք չէր կարող վստահեցնել, որ նա նորից չէր ենթարկվելու վիրավորանքների։ Վերջ ի վեջո գործը հասել է դատարան, որի վճռով Թոմի Բեյնսը պարտավորվել է վճարել 150000 դոլար տույժ[23][24]։

Սառա Թեյլորն ընդդեմ Bishop State Community քոլեջի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակամորթ Սառա Թեյլորը 2002 թվականին հեռացվել է Bishop State Community քոլեջից, որպեսզի սևամորթ աշխատակցուհու համար տեղ ազատվի։ 2005 թվականին դաշնային դատավորը վճռել է այդ քոլեջին՝ Սառային վճարել 300000 դոլար, վճարել նրա փաստաբանների գումարները, վերադարձնել նրան հին աշխատանքին, ինչպես նաև ապահովել նրան հավելյալ արձակուրդներով[23]։

Դիմորդներն ընդդեմ քոլեջի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միչիգանի Դաշնային վերաքննիչ դատարանը 2022 թվականի մայիսի 16-ին որոշում է կայացրել այն մասին, որ քոլեջ ընդունվելիս կարելի է հաշվի առնել դիմորդի ռասան։ Այս վճիռը կայացվել էր այն բանից հետո, երբ քննվել էին 2 ամերիկացի սպիտակամորթների դիմումները, ըստ որոնց նրանք մեղադրում էին Դետրոյթի իրավաբանական քոլեջին՝ ռասայական խտրականության համար։ Չնայաց հավաքած բարձր ցուցանիշների, նրանք չէին ընդունվել համալսարան, քանի որ չափից շատ տեղեր էին տրամադրվել աֆրոամերիկացիներին։

Առաջին ատյանի դատարանը վճիռը կայացրել էր նրանց օգտին։ Սակայն, քանի որ վերաքննիչ դատարանը առաջին վճիռը անօրինական էր համարել, դիմորդները ստիպված են եղել դիմել արդեն ԱՄՆ-ի գերագույն դատարան[25]։

Սիմսն ըննդեմ կառավարության

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորիդա նահանգի Սիմս ազգանունով բնակիչը 27000 դոլար է ստացել այն բանից հետո, երբ հայց է ներկայացրել ճանապարհներ և կամուրջներ կառուցող ընկերության դեմ։ Նա ցանկացել է ընդունվել աշխատանքի որպես գրեյդերի վարորդ, սակայն նրա փոխարեն ընդունել են սևամորթ տղամարդու, որի մասնագիտական որակավորումը եղել է ավելի ցածր։ Սիմսի բողոքից հետո կազմակերպությունը որոշել է, որ գործի լուծումն առանց դատարանի ավելի էժան կնստի իրենց վրա[23]։

Եյլի համալսարանի միջադեպ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի ղեկավաչությունը ԱՄՆ-ի շրջանային դատարան է դիմել Եյլի համալսարանի դեմ, մեղադրելով նրանց սպիտակամորթ և ասիական ծագումով դիմորդների նկատմամբ խտրականության համար։ Այս գործը նույնիսկ հրապարակվել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության էջում։

2020 թվականի օգոստոսին արդարադատության նախարարությունը հրապարակել է երկամյա քննության նյութեր, որտեղ ցույց է տրվում, որ այս խտրականությունը հակասում է 1964 թվականի ժողովրդական իրավունքների մասին օրենքին։ Համաձայն կատարված հետևությունների, տվյալ համալսարանը ամենամյա ընդունելությունների ժամանակ կիրառում է ռասայական խտրականությունը, մասնավորապես, աֆրոամերիկական ծագման դիմորդները մոտ 10 անգամ ավելի մեծ շանս ունեն համալսարան ընդունվելու, քան ասիական ծագմամբ դիմորդները։ Չնայած ԱՄՆ գերագույն դատարանը թույլ է տվել ֆինանսավորվող կրթական հաստատություններում ռասայական դիսկրիմինացիան որոշ չափով կիրառել որպես ընտրության գործոն, Եյլի համալսարանը չափազանցրել է այդ ընտրությունները[26]։

Ռոբերտ Մուգաբեի՝ 2000-ականների դիկտատորական ռեժիմը Զիմբաբվեում ապրող սպիտակամորթ ֆերմերների դեմ հանդիսացել է ռասիստական շարժման սկիզբը։ Նրանց հողերի բռնագրավվման և դրան հաջորդող գողությունների պատճառով Մուգաբեն մեղադրվել է սև ռասիզմի մեջ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Этингер Я. Я. (д-р исторических наук). Черный Гитлер в Африке // Независимая газета, 26.05.2000.
  2. Black racism in america (англ.) Արխիվացված 2011-08-30 Wayback Machine // Политический сайт «The Swamp Hermit’s Report»
  3. Burt Prelutsky Black racism (англ.) Արխիվացված 2011-07-19 Wayback Machine // Сайт «Intellectual Conservative Politics and Philosophy», 5 марта 2007.
  4. Delany M.R [URL: http://www.gutenberg.org/files/17154/17154-h/17154-h.htm The Condition, Elevation, Emigration and Destiny of the Colored People of the United States]. — 1852.
  5. Delany М.R. The Political Destiny of the Colored Race // The Ideological Origines of Black Nationalism by Sterling Stuckey / Sterling Stuckey. — Boston: Beakon Pr., 1972. — p.201 с.
  6. Robert S. Levine Martin R. Delany: A Documentary Reader / Robert S. Levine. — Chapel Hill: University of North Carolina Press, 2003. — С. 267.
  7. Маркус Гарви // Большая энциклопедия Кирилла и Мефодия
  8. Георгий Илющенко «Прочь, поганые белые!» // Коммерсантъ-Власть. — 1998. — № 15 (267), 28 апреля.
  9. Хьюи Ньютон: Революционное самоубийство Արխիվացված 2009-11-26 Wayback Machine// Ультра. Культура
  10. Концепция «Революционного самоубийства»
  11. 11,0 11,1 Георгий Илющенко Чёрный расизм // История США. Материалы к курсу. 15.12.2010 г.
  12. «Черные пантеры» // Исследовательский центр Агентура.ру
  13. Blackpanther.org (на английском языке)
  14. Идеология «групп ненависти» В США: история и современные тенденции
  15. ФБР: Проект Мегиддо, 1999
  16. Григорий Маслов Врачей уличили в скрытом расизме //Сайт Infox.ru
  17. Последний рубеж Обамы. «Российская газета» о выборах 4 ноября Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Сайт «Полит-грамота», 26.10.08

    В сентябре (2008 года) специалисты из Стэнфордского университета в Калифорнии опросили более 2,2 тысячи белых американцев и выяснили, что до 40 процентов из них — и республиканцы, и демократы, в целом неприязненно относятся к чёрным соотечественникам.

  18. Положительная Дискриминация Արխիվացված 2014-01-04 Wayback Machine //Социологический словарь
  19. 19,0 19,1 Позитивная дискриминация Արխիվացված 2011-09-10 Wayback Machine (չաշխատող հղում) // Библиотека РГИУ
  20. 20,0 20,1 Давид Аландетэ Защищать ли негра, дискриминирующего белого? Արխիվացված 2009-12-21 Wayback Machine Газета «El Pais», Испания, 04-07-2009

    Тот же президент Барак Обама, преподававший ранее конституционное право, критически оценивает позитивную дискриминацию. «Не думаю, что трудоустройство человека на основе единственного расового критерия является конституционно приемлемым», — сказал он в недавнем интервью для Associated Press. «Я всегда полагал, что позитивная дискриминация должна иметь меньшее значение, чем то, которое придают ей СМИ».

  21. Расизм в США принимает новые формы: обиженные дискриминацией белые дошли до Верховного суда Արխիվացված 2010-11-28 Wayback Machine // Сайт «Просто и легко.ру», 02 июля 2009.
  22. В Великобритании историк не получил работу в бывшем королевском дворце, потому что он белый // Сайт новостей NEWSru.com, 13 июля 2006 г.
  23. 23,0 23,1 23,2 Артем Сторонов Муки «большинства» // Lenta.ru, 24.08.2007.
  24. «Чернокожий чиновник издевался над белым подчиненным». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  25. В США дискриминируют белых // «Корреспондент.нет», 16.05.2002.
  26. «Минюст США обвинил Йельский университет в дискриминации азиатов и белых абитуриентов». ГОЛОС АМЕРИКИ (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]