Սև տուն անգլ.՝ Black House | |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Քինգ և Փիթեր Սթրաուբ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սարսափ, թրիլեր և ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 2001 |
Նկարագրում է | Վիսկոնսին |
Նախորդ | Թալիսմանը |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 2001 |
OCLC | 319882912 |
«Սև տուն» (անգլ.՝ Black House), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի և Փիթեր Ստրաուբի սարսափ վեպ։ Հրատարակվել է 2001 թվականին, նույն թվականին էլ դարձել «Բրեմ Ստոկերի պարգևի» թեկնածու[1]։ Հանդիսանում է «Թալիսմանի» շարունակությունը, որը հրատարակվել էր 1984 թվականին։
Տվյալ գիրքը, ինչպես և Քինգի այլ ստեղծագորությունները, սերտորեն կապված է «Մուգ աշտարակը» շարքի հետ։
Դաժան սպանությունների շարքը ցնցում է Վիսկոնսինի Ֆրենչ-Լենդինգ փոքրիկ քաղաքը։ Մարդասպանին, ում ձեռքից մահացել են մի քանի փոքրիկ երեխաներ, սերիական մարդասպան և մանյակ Ալբերտ Ֆիշին նմանակելու համար բնակիչները «Ձկնորս» են կոչում։ Ինչպես Ֆիշը, Ֆրենչ-Լենդինգի մարդասպանը երեխաներին սպանելուց հետո նրանց օգտագործում էր կաննիբալիզմի համար։ Վեպի սկզբում երկու սպանություն արդեն կատարվել էին։ Հանցանքների ոճը և ոստիկանության գործը բացահայտելու անկարողությունը, զանգվածային լրատվամիջոցները կրակի մեջ յուղ լցնելը հասարակության շրջանակներում օրեցօր ահագնացող տագնապ էին սերմանում։
«Թալիսմանի» գործողություններից հետո Ջեկ Սոյերը խեղդում է մանուկ հասակում թալիսմանի հետևից ընկնելու իր հիշողությունները և արկածները, սակայն դրանք շարունակում են ազդել նրա վրա անգամ մոռացության մատնվելուց հետո։ Ջեկը մեծանում է, որպեսզի Լոս Անջելեսի ոստիկանությունում ստանա լեյտենանտի պաշտոն, ինչի արդյունքում իր հմտությունները և գերբնակական տաղանդը օգնում են նրան ստեղծել ցնցող հեղինակություն։ Շուտով՝ Սանտա Մոնիկայի մարդասպանությունը բացահայտելուց հետո նա անցնում է թոշակի։
Տեղական ինքնակառավարման մարմինները Ջեկ Սոյերին անօգուտ համոզում էին գործը վերցնել իր ձեռքը, սակայն մարդասպանին ևս մեկ երեխայի զոհ գնալը թույլ չի տալիս Ջեկին անտարբեր և անմասնակից մնալ։ Նա սկսում է համագործակցել Լենդինգի ֆրանսիական ոստիկանության հետ՝ մարդասպանին ձերբակալելու նպատակով։ Նրան շուտով պարզ է դռնում, որ «Ձկնորսը» պարզապես հասարակ մարդասպան չի։ Նա հանդիսանում է «Կարմիր արքայի» գործակալը, ում գլխավոր նպատակակը Մուգ աշտարակի ոչնչացումն է։ «Ձկնորսին» հանձնարարված էր գտնել երեխաներ, ովքեր կարող են Կործանարարներ դառնալ։ Չորրորդ զոհ Տայլեր Մարշալլը հանդիսանում է ամենահզոր Կործանարարնեից մեկը, որ երբևէ եղել են, և նա կարող է լինել այն ամենը, ինչ անհրաժեշտ է «Կարմիր արքային» աշտարակի մնացորդները ոչնչացնելու և բոլոր աշխարհներին վերջ տալու համար։ Այսպիսով Ջեկ Սոյերը ոչ միայն Լենդինգ քաղաքի, այլև ողջ աշխարհի փրկության վերջին հույսն է։
|