Սև փտում, բույսերի հիվանդություններ, երբ հյուսվածքները քայքայվում և սևանում են։ Հարուցիչները սնկերը և հողի բակտերիաներն են։ Առավել հաճախ վնասում է կարտոֆիլի պալարները, լոլիկի պտուղները, գետնաելակի հատապտուղները, խաղողը, գազարի արմատապտուղները, ծխախոտի արմատները և այլն։
Հարուցիչը նույնն է, ինչ սև ոտիկ հիվանդությանը։ Հիվանդ պալարները կենտրոնից սկսում են փտել, կտրվածքի վրա երևում են սևացած, փտած հյուսվածքներ։ Ուժեղ վարակվածության դեպքում պալարների վրա առաջանում են ճեղքեր, որոնցից հոսում է պղտոր, օդում սևացող հարուցիչներ պարունակող հեղուկ։ Հիվանդությունը շարունակվում է նաև պահեստարաններում։ Պայքարի միջոցառումները, տես Սև ուոիկ։
Հարուցիչը Alter–naria radicina О և Е սունկն է, որը վարակում է նաև մաղադանոսը և նեխուրագգիների (հովանոցավորների) ընտանիքի որոշ վայրի տեսակները։ Արմատապտուղների վրա գոյանում են փոս ընկած մոխրագորշ բծեր, որոնց կտրվածքի վրա երևում է սև քայքայվող հյուսվածքը։ Վարակվում է դաշտում, պահեստարանում։ Վարակի աղբյուր են՝ վարակված սերմերը, արմատապտուղները, հողը, բուսական մնացորդները։ Պայքարի միջոցառումներ ․ ցանքաշրջանառություն, սերմերի ախտահանում, առողջ արմատապտուղների պահեստավորում։
Հարուցիչը Diplo-dina destructiva Plowr անկատար սունկն է։ Կանաչ պտուղների վրա առաջանում են փոքրիկ մոխրագույն ներս ընկած բծեր, որոնց վրա հետագայում գոյանում են սնկի սև կետիկներ, բծերի շուրջը լուսավոր գոտի է։ Բծերը սևանում են, պտուղները՝ փտում։ Հիվանդությանը նպաստում է խոնավ եղանակը, ուշ բերքահավաքը։ Հարուցիչը պահպանվում է վարակված պտուղների մնացորդների վրա։ Պայքարի միջոցառումները, հիվանդ պտուղների հեռացում դաշտից, պահեստարաններից, խորը ցրտահերկ։
Հարուցում են բորբոսասնկերը, հաճախ առաջանում են մեխանիկական վնասվածքներ ստացած և արևայրուկված հատապտուղների վրա, որոնք գորշանում են, հետո առաջանում է սև թաղիքանման փառ, բազմաթիվ սև կետիկներով։ Հիվանդ պտուղները պիտանի չեն օգտագործման համար։ Պայքարի միջոցառումները, հիվանդ պտուղների հեռացում դաշտից, բերքահավաքի ժամկետների պահպանում, սրսկում սնկասպաններով։
Հարուցիչը Guignar-dia Bidwellii սունկն է։ Պտուղները գորշանում, չորանում են, ծածկվում մանր, գորշ գորտնուկանման գոյացումներով։ Տերևների վրա առաջանում են մուգ կետերով գորշ բծեր։ Պայքարի միջոցառումները նույնն են, ինչ միչդյու հիվանդությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |