Սևահատակ թխվածք

Սևահատակ թխվածք
Ենթատեսակկարկանդակ

Սևտակ թխվածք (անգլերեն՝ Black bottom pie), թխվածքի տեսակ, որը ծագում է Միացյալ Նահանգներից: Պարունակում է շոկոլադե քաստարդի կամ պուդինգի շերտ՝ «սև տակ», որի վրա բարձրանում է հարած սերուցքը կամ բեզեն: Միակ կեղևը թխված է լինում նախապես և ունենում է փոփոխական բաղադրություն. ընդ որում՝ առավել տարածված, սովորական է գրեհեմ կրեկերի կեղևը[1] [2]:

Որոշ մասնագետներ կարծում են, որ սևատակ թխվածքը հարավային ծագում ունի, ընդսմին՝ «սև տակը» ներկայացնում է Միսիսիպի գետի երկայնքով ձգվող մուգ, ճահճային հարթավայրերը[3]: Այլ աղբյուրներ որպես ծագման վայր նշում են Լուիզիանան կամ Օկլահոմա Սիթին, ժամանակը՝ 1940-ական թվականների սկիզբը[4]: Ուշագրավ է, որ իբրև գյուտի հեղինակ հանդես է գալիս լոսանջելեսցի Մոնրո Բոստոն Շտրաուզը: Այդ հրուշակագործը, որ հայտնի է որպես «թխվածքի արքա», համարվում է նաև շիֆոնով թխվածքի և գրեհեմ կրեկերի կեղևի գյուտարարը:

  • թխվածքների, տորթերի և ֆլանների ցուցակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Black Bottom Pie». Martha Stewart Living. June 2001. Վերցված է July 9, 2015-ին.
  2. «Black Bottom Pie». Martha Stewart Living. November 2005. Վերցված է July 9, 2015-ին.
  3. «Black Bottom Pie». Martha Stewart Living. June 2001. Վերցված է July 9, 2015-ին."Black Bottom Pie". Martha Stewart Living. June 2001. Retrieved July 9, 2015.
  4. Edgerton, John (1987). Southern Food: At Home, on the Road, in History. UNC Press Books. էջ 328.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]