Սևան Նիշանյան արմտ. հայ.՝ Սեւան Նշանեան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ազգություն | հայ |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Եյլի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Ռոբերթ քոլեջ և Պանգալտիի մասնավոր հայկական դպրոց |
Երկեր | Sozlerin Soyagaci?, Nisanyan Sozluk?, Nisanyan Sozluk?, Turkey Person Names Dictionary?, Index Anatolicus և Nisanyan Names? |
Մասնագիտություն | գրող, լեզվաբան, հետազոտող, լրագրող, ստուգաբան, բառարանագիր, անվանաբան և toponymist |
Կայք | sevannisanyan.info |
Sevan Nishanyan Վիքիպահեստում |
Սևան Նիշանյան (թուրքերեն՝ Sevan Nişanyan, դեկտեմբերի 21, 1956, Ստամբուլ, Թուրքիա), թուրքահայ մտավորական, գրող-ճանապարհորդ, հետազոտող, լեզվաբան։
Ճարտարապետ Վաղարշ Նիշանյանի որդին է։ Սովորել է մասնավոր հայկական դպրոցում, ավարտել է Եյլի համալսարանը և Կոլումբիայի համալսարանը, տիրապետում է մի քանի լեզուների։
1985 թվականին Նիշանյանը վերադարձավ Թուրքիա՝ անցնելու իր պարտադիր զինվորական ծառայությունը։ Հետագա երկու տասնամյակներում նա հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ ճամփորդական գրող և ուղեցույցների խմբագիր։ Լրագրող Թոմաս Գոլցի հետ նա հրատարակել է մի շարք ուղեցույցներ Թուրքիայի շրջանների մասին։ Նա գրել է American Express ուղեցույցներ Աթենքի, Պրահայի, Վիեննայի և Բուդապեշտի մասին։
1998 թվականին կնոջ հետ լույս է ընծայել Փոքրիկ հյուրանոց առաջին տարեկան հրատարակությունը, որը մինչև 2008 թվականը պարբերաբար ներկայացնում էր Թուրքիայի փոքր հյուրանոցները և մեծ հաջողություն ունեցավ։
Մի շարք գրքերի հեղինակ է։ 2004 թվականին պարգևատրվել է Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի մրցանակով։
Դեռևս 2012 թվականից թուրքական իշխանությունը սկսել էր հետապնդումներ Սևան Նիշանյան դեմ, երբ վերջինս իր բլոգում գրել էր խոսքի ազատության վերաբերյալ` խոսելով Մուհամեդ մարգարեին քննադատելու իրավունքի մասին։ Եվ այդ ժամանակ Թուրքիայի արդարադատության նախարարը իր ելույթի մեջ հայտարարել է, որ Մուհամեդ մարգարեին վիրավորելու ոչ մի փորձ անպատիժ չի մնալու[1]։ 2014 թվականի հունվարին նրան ձերբակալել են և մեղադրանք առաջարկել՝ պետության կողմից պահպանվող տարածքում շինություն կառուցելու, շինարարական նորմերը և վերոհիշյալ օրենսգրքի այլ դրույթներ խախտելու, ինչպես նաև սրբապղծության և մուսուլմանների կրոնական զգացմունքները ոտնահարելու համար[2]։ Բանտարկվել է 16 տարի 7 ամիս ժամկետով[3]։ Բանտարկության տարիների ընթացքում Հայաստանի կառավարությանը Սևան Նիշանյանին շնորհել է Վիլյամ Սարոյանի մեդալ[4]։
2017 հուլիսի 14-ին Սևան Նիշանյանը Ֆոչայի բաց ռեժիմի բանտից թույլտվությամբ դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Հետագայում նրա ֆեյբուքյան և թվիթերյան[5] էջում հայտնվել է մի գրառում՝ «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» (թուրքերեն՝ Kuş uçtu. Darısı geride kalan seksen milyonun başına):
Նշանյանը գրել է "Սխալ Հանրապետություն" գիրքը (թուրքերեն ՝Yanlış Cumhuriyet), որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առասպելները։ Այն գրված է 1994 թվականին, սակայն շրջանառվում էր լուսապատճենը, մինչև որ հնարավոր եղավ տպագրել 2008 թվականին, առանց ճնշումներից վախենալու։
2010 թվականին Նիշանյանը հրապարակել է Index Anatolicus-ը Թուրքիայի ավելի քան 16,000 տեղանուններով, որոնք փոխվել են թուրքացման քաղաքականության պատճառով։ Ներառված համապարփակ փաստաթղթերը նախկինում չէին հրապարակվել և ներկայացնում են հազարավոր ավանդական անուններ, հիմնականում հունական, հայկական, քրդական, ասորական, արաբական ծագման, որոնք փոխարինվել են թուրքական անուններով 20-րդ դարում։
Index Anatolicus-ը դարձավ առցանց 2011 թվականին։ Ներկայիս տվյալների բազան ներառում է ավելի քան 56,000 քարտեզագրված տեղանուններ։
Նիշանյանը հրատարակել է երեք ժողովածուներ, որոնք ներառում են նրա լեզվաբանական աշխատանքները՝ Elifin Öküzü, Kelimebaz եւ Kelimebaz-2:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևան Նիշանյան» հոդվածին։ |
|