Տեսակ | կենդանաբանական այգի |
---|---|
Երկիր | Ուկրաինա |
Հիմնվել է | 2012 |
Բացվել է | հուլիսի 1, 2012 |
Սևաստոպոլի կենդանաբանական այգի (ուկրաիներեն՝ Севастопольський Зоопарк), կենդանաբանական այգի Ղրիմ թերակղզում։ Համարվում է Ուկրաինայի ամենաերիտասարդ կենդանաբանական այգիներից մեկը, որը բացվել է 2012 թվականի հուլիսի 1-ին։
Համարվում է պաշտոնապես բացված առաջին կենդանաբանական այգին Ղրիմի մայրաքաղաք Սևաստոպոլում, որն օգտագործվում է գիտահետազոտական և բնապահպանական նկատառումներով։
Սևաստոպոլի կենդանաբանական այգին համարվում է կենդանիներին նվիրված գիտահետազոտական և բնապահպանական կենտրոնը Ղրիմում։
Այն նաև Ուկրաինայի ամենաերիտասարդ կենդանաբանական այգիներից է։ Հիմնադրվել է 2012 թվականի հուլիսի 1-ին՝ գործող տնօրեն Ռեմիգիուս Վրադիայի ֆինանսավորմամբ և նախաձեռնությամբ[1][2]։
Տարեց տարի աճում է այգում ներկայացվող կենդանիների թիվը։ Այս թիվն ավելանում է այլ կենդանաբանական այգիների հետ փոխանակումների շնորհիվ[3][4]։
2014 թվականի տվյալներով կենդանաբանական այգում ցուցադրված են հետևյալ կենդանատեսակները՝