Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վադա փավի բաղադրիչները | |
Մահարաշտրայ | |
Ծագում | |
Տեսակ | ֆասթ-ֆուդ |
Ենթատեսակ | նախաճաշիկ, Արագ սնունդ և սենդվիչ |
Առաջացման երկիր | Հնդկաստան |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Կանաչ չիլի, կոճապղպեղ, ձեթ, կարտոֆիլ, մանանեխի սերմեր, ալյուր |
Vada Pav Վիքիպահեստում |
Վադա փավ, (մարաթհի՝ वडा पाव), հայտնի բուսական ֆասթ-ֆուդ ուտեստ։ Տարածված է Հնդկաստանի Մահարաշտրա և Գուջարաթ նահանգներում։ Իրենից ներկայացնում է սենդվիչ, կազմված ոչ քաղցր հացից (փավ) և երկու կարտոֆիլային կոտլետներից (վադա)։ Կծու, ախորժելի ուտեստ է։ Ենթադրվում է, որ առաջացել է Բոմբեյում ` 1971 թվականին։
Մանր կտրատած կանաչ չիլին, կոճապղպեղը և քրքումը, տապակում են ձեթով և մանանեխի սերմերի հետ միասին խառնում են եփած կարտոֆիլային պյուրեին, ավելացնում մի քիչ ալյուր և ստացված զանգվածից ձևավորում ոչ մեծ կոտլետներ, որից հետո տապակում յուղի կամ ձեթի մեջ։ Վադա փավը սովորաբար մատուցում են չատնիով (հնդկական համեմունք), որը պատրաստվում է կոկոսի քերած միջուկով, տամարինդով և սխտորով։ Այս ուտեստին կարող են ավելացնել նաև պանիրի շերտեր, սիչուանյան սոուս, ուտել սամսայով (կարկանդակի տեսակ)։
«Jain vada pav»-ը չի պարունակում սոխ, սխտոր և կարտոֆիլ։ Գուջարաթ նահանգում տարածված է չտապակված կարտոֆիլով բաղադրատոմսը, որը կոչվում է «Բոմբեյի վադա փավ»։
Վադա փավ պատրաստում են ինչպես խոշոր, արագ սննդի ցանցերում, այնպես էլ փողոցային առևտրականները։
Deconstructing the Pav Bhaji. Hafta magazine, 16.10.2006 Արխիվացված 2009-01-05 Wayback Machine