Վադի Արաբա անցակետ կամ Իցհակ Ռաբինի անցակետ (արաբ․՝ تقاطع وادي عربة, եբրայերեն՝ מעבר יצחק רבין), միջազգային սահմանային անցակետ, որը նաև հանդիսանում է Իսրայելի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան թագավորության բաժանարար սահմանագիծ[1]։
Վադի Արաբա անցակետը գտնվում է Հորդանանի Աքաբա և Իսրայելի Էյլաթ քաղաքների միջև։
Այն բացվել է 1994 թվականի օգոստոսի 8-ին։
Ունի զբոսաշրջային կարևոր նշանակություն, այն նաև կապում է երկու պետությունները միմյանց հետ։ 2006 թվականի փետրվարին իսրայելացիները իրենց սահմանային տերմինալը վերանվանել են Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի անունով։
Վադի Արաբա միջազգային անցակետը բաց է շաբաթվա գրեթե բոլոր օրերին։ Բացառություն են կազմում միայն իսլամական օրացույցով նախատեսված ոչ աշխատանքային գլխավոր օրը՝ Իսլամական նոր տարին և հուդդայական «Յոմ Քապուրը»՝ քավության օրը։
Ըստ 2010 թվականի տվյալների՝ 465,059 մարդ և 8,007 տրանսպորտային միջոց հատել է Վադի Արաբա ավտոճանապարհը՝ հատելով իսրայելա-հորդանանյան սահմանը։
{{cite web}}
: |first=
missing |last=
(օգնություն)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վադի Արաբա անցակետ կատեգորիայում։ |