Վադիմ Պրիստայկո | |
Կուսակցություն՝ | Ժողովրդի ծառա |
---|---|
Կրթություն՝ | Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | փետրվարի 20, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Կիլիյա (քաղաք, Ուկրաինա), Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Վադիմ Պրիստայկո (ուկրաիներեն՝ Вадим Володимирович Пристайко, փետրվարի 20, 1970, Կիլիյա (քաղաք, Ուկրաինա), Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ, դիվանագետ։ 2019 թվականի օգոստոսի 29-ից Ուկրաինայի արտաքին գործերի նախարար։ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի անդամ 2019 թվականի մայիսի 31-ից[1]։ 1-ին կարգի արտակարգ և լիազոր դեսպան (2016)։
2019 թվականի մայիսի 22-ից մինչև օգոստոսի 29-ը Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ[2]։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ (2017-2019)։
2020 թվականի մարտի 4-ից Եվրոպական և Եվրոատլանտյան ինտեգրման հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ։
Ծնվել է 1970 թվականի փետրվարի 20-ին Օդեսայի շրջանի Կիլի քաղաքում։
1994 թվականին ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1998 թվականին՝ Ուկրաինայի արտաքին առևտրի ակադեմիան (մագիստրոս)։
1993-1994 թվականներին` Էլեկտրոնային նորություններ տեղեկատվական ընկերության համահիմնադիր։
1994-1997 թվականներին՝ Ուկրաինայի արտաքին տնտեսական հարաբերությունների և առևտրի նախարարության Աֆրիկայի, Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի առևտրատնտեսական հարաբերությունների վարչության պետի տեղակալ, առևտրատնտեսական հարաբերությունների բաժնի պետի տեղակալ։
1997-2000 թվականներին եղել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հինգերորդ տարածքային կառավարման ասիական և խաղաղօվկիանոսյան երկրների Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
2000-2001 թվականներին՝ Սիդնեյում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության հյուպատոս։
2001-2002 թվականներին եղել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդականը։
2002-2006 թվականներին՝ քաղաքական խորհրդատու, պատասխանատու (2003-2004, 2005-2006) Կանադայում ուկրաինական գործերում։
2007-2009 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։
2009-2012 թվականներին`խորհրդական-դեսպանորդ, ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ
2012 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 29-ը` Կանադայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան, 2012 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 29-ը` ԻԿԱՕ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ։ Այս ժամանակ Պրիեստայկոն Մոնրեալի քաղաքային Կոտ դե Նեգե թաղամասի հարևանության խորհրդի անդամ էր։
2014 թվականի դեկտեմբերից՝ Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար, աշխատակազմի ղեկավար։
2017 թվականից` ՆԱՏՕ-ում ուկրաինական առաքելության ղեկավար։
2019 թվականի հունիսի 11-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադային առաջարկել է Արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում նշանակել Վադիմ Պրիստայկոյին[3], սակայն Գերագույն ռադան չի քվեարկել նրա օգտին։
2019 թվականի օգոստոսի 29-ից Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը[4] Գոնչարուկի կառավարությունում[5]։ Արտակարգ և լիազոր դեսան (2019)[6]։
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վադիմ Պրիստայկո» հոդվածին։ |
|