Գյուղ | |||
---|---|---|---|
Վազաշեն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Տավուշի մարզ | ||
Համայնք | Իջևան (համայնք) | Իջևան համայնք | ||
Վարչական ղեկավար | Լորիկ Բադիրյան | ||
Այլ անվանումներ | Լալիգյուղ | ||
ԲԾՄ | 750 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 765[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
Փոստային ինդեքս | 2114 | ||
|
Վազաշեն, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևան համայնքում[2][3]։
1978 թվականին գյուղը վերանվանվել է Վազաշեն։ Դրանից առաջ այն որոշ ժամանակ կոչվել է Լալիգյուղ։
Վազաշենը տեղակայված է Հախումի լեռների լանջին՝ հայ-ադրբեջանական շփման գծից 1 կմ հեռավորության վրա։
Մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է մոտ 15 կմ դեպի հյուսիս-արևելք։
Գյուղից հյուսիս-արևելք գտնվում է "Աղբեն Խաչ" մատուռը։
Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված է Վազաշեն գյուղի բնակչության թվաքանակի մասին վիճակագրական տեղեկություններ ըստ տարիների
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 237[4][5] | 202[4][5] | 463[5] | 655[5] | 788[5] | 658[5] | 917[5] | 1030[5] | 987[5] | 790[5] | 765[1] |
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտուղբանջարեղենի մշակությամբ և անասնապահությամբ։ Մարդիկ չունեն աշխատանք, գյուղի՝ սահմանապահ լինելու պատճառով։
Վազաշենն ունի միջնակարգ դպրոց, որտեղ 2022 թվականի դրությամբ սովորում են 80 աշակերտ։
|