Վազգեն Ազրոյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սառցի վրա պարող և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 22, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վազգեն Զավենի Ազրոյան (հունվարի 22, 1977, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղասահորդ, որը սկզբում ներկայացրել է Ռուսաստանը, իսկ ավելի ուշ՝ Հայաստանը։ Եկատերինա Դավիդովայի հետ Ռուսաստանի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր (1994-1995 մրցաշրջանում)։ 1995 թվականին Ելենա Կուստարովայի հետ` Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր։ Անաստասիա Գրեբյոնկինայի հետ Հայաստանի եռակի չեմպիոն։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (1996)։
Վազգենի պապը՝ Վահագ Ազրոյանցը, ծնունդով Էրզրումից է, եղել է բալետի պարող, աշխատել է Օդեսայում։ Վազգենի մայրը ազգությամբ ռուս է։ Գեղասահորդի ծնողները ապրել են Օդեսայում։ Վազգենը երբեք չի ապրել Հայաստանում, իսկ Հայաստանի քաղաքացիությունը ընդունել է գեղասահքի ֆեդերացիայի առաջարկությամբ, որպեսզի Միջազգային մրցույթներում կարողանա հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։
Գեղասահքով սկսել է զբաղվել 4 տարեկանից։ Սառույցի վրա սկսել է պարել 12 տարեկանից։ Պարապել է Նատալյա Լինիուչիկի, Գենադի Կարպոնսովի և Սվետլանա Ալեքսեևնայի ղեկավարությամբ։ Լինիչուկը նկատել է 12- ամյա Ազրոյանին Օդեսայում, որտեղ հրավիրել է Մոսկվա՝ «Դինամո» դպրոց։ Սակայն 3 տարվա ընթացքում նրա համար զուգընկեր չգտնվեց և երիտասարդ գեղասահորդը հետ վերադարձավ։ Արզրոյանի մարզական կարիերան կարող էր այդպես էլ շարունակվել, եթե Ալեքսեևնան նրան Մոսկվա չհրավիրեր, քանի որ վերջինս նրա համար գտել էր զուգընկերուհի՝ Եկատերինա Դավիդովային։ Զույգը հաջող հանդես է եկել Ռուսաստանում, որից հետո մասնակցել է աշխարհի պատանեկան առաջնությանը։ Մեկ տարի անց Ազրոյանը պարում էր Ալեքսեևայի դստեր՝ Ելենա Կուստարովայի հետ և նրանք միասին 1995 թվականի Ռուսաստանի առաջնությանը զբաղեցնում են երկրորդ տեղը։ Այս հաղթանակը հնարավորություն տվեց մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որտեղ անհաջող ելույթից հետո Կուստարովան մրցաշրջանի վերջում ավարտեց իր կարիերան (17-րդ տեղ), իսկ Ազրոյանը իր մարզումները վերսկսեց Լինչուկի մոտ[1]։
Վազգենը 1996-1998 թվականներին Անաստասիա Գրեբենկինոյի հետ հանդես է եկել Ռուսաստանում։ 1998 թվականին երկրի առաջնությանը զբաղեցրնում են յոթերորդ տեղը։ Շուտով զույգը բաժանվեց և Անաստասիան սկսեց հանդես գալ Վիտալի Նովիկովիմի հետ, իսկ Վազգենը ամերիկուհի Տիֆանի Հայդենի հետ սկսեց ներկայացնել Հայաստանը։ 2003 թվականին Անաստասիան և Վազգենը կրկին սկսեցին միասին հանդես գալ ներկայացնելով Հայաստանը։ Տարբեր տարիներին մարզվել են՝ Սվետլանա Ալեքսեևնայի, Ռաստիսլավա Սինցինայի, Քրիստոֆեր Դինայի և Ալեքսեյ Գարշկովայի ղեկավարությամբ։ Զույգի վերջին մարզիչը եղել է Ալեքսանդր Ժուլինը։ Նրանք Հայաստանի եռակի չեմպիոններ են և գեղասահքի Գրամպրի մեդալի առաջին հայ մրցանակակիրները (2005 թվականի՝ NHK Trophy):
Զույգը մասնակցել է Թուրինի օլիմպիական խաղերին որտեղ՝ զբաղեցրել են 20-րդ տեղը։ Վազգեն Ազրոյանը օլիմպիական խաղերի բացմանը եղել է Հայաստանի թիմի դրոշակակիր[2]։
2006 թվականին Անաստասիան և Վազգենը դեռ լինելով գործող գեղասահորդներ, մասնակցել են Ռոսիա 1 հեռուստաալիքի «Պարեր սառույցի վրա» հեռուստաշոուին։ Վազգենը հանդես է եկել երգչուհի և դերասանուհի Լադա Դենսիի հետ։ Չմուշկավազքի միջազգային միությունը (ISU) հավանություն չի տվել գործող մարզիկների մասնակցությանը նմանատիպ շոուներում, որտեղ կան դատավորության տարրեր[3]։
2008 թվականի Եվրոպայի առաջնությանը Անաստասիան պարի ժամանակ ընկնում է։ Զույգը ավարտեց ելույթը մի քանի րոպե դադարից հետո, այնուհետև հրաժարվեց շարունակել պայքարը։ Դրանից հետո զույգը որոշեց ավարտել սիրողական մարզական կարիերան։
2008 թվականի աշնանը, Վազգենը մասնակցել է ռուսական առաջին ալիքի «Սառցե դարաշրջան» հեռուստաշոուին, որտեղ հանդես է եկել երգչուհի և հաղորդավարուհի Վերա Բրեժնևայի հետ։ 2008 թվականից զբաղվում է մարզչական գործունեությամբ և հանդես է գալիս գեղասահորդների ծրագրերի համար որպես բեմադրիչ, օրինակ 2008-2009 թվականների ուկրաինական մրցաշրջանում ներկայացրել է Անտոն Կովալևսկիի մենասահքը։ Ինչպես նաև Վազգենը երբեմն մեկնաբանում է ՆՏՎ պլյուս հեռուստաընկերության գեղասահքի մրցումները։ Ռադիոյով վարել է «Իմ Ընտանիքը» վերնագրով մի շարք հաղորդումներ[4]։
Ռուսական թատրոնի ինստիտուտ (Մոսկվա), պարարվեստի ֆակուլտետ , մասնագիտությունը — պարուսույց-բեմադրիչ (2002 թ.):
(Գրեբյոնկինան պարում է Հայաստանի համար)
Մրցաշար | 2002—2003 | 2003—2004 | 2004—2005 | 2005—2006 | 2006—2007 | 2007—2008 |
---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 20 | |||||
Աշխարհի առաջնություն | 24 | 19 | 17 | 22 | ||
Եվրոպայի առաջնություն | 13 | 11 | 14 | 14 | WD | |
Հայաստանի առաջնություն | 1 | 1 | 1 | |||
Cup of China | 8 | 6 | ||||
Trophée Eric Bompard | 9 | 9 | 9 | 6 | ||
Cup of Russia | 6 | |||||
NHK Trophy | 3 | |||||
Nebelhorn Trophy | WD | |||||
Օնդրեյ Նեպելայի հուշամատյանը | 3 | |||||
«Skate Israel» մրցաղաղը | 3 | |||||
Կառլա Շեֆերի հուշամատյանը | 1 | 6 |
WD = դուրս են եկել մրցումներից
(Հայդենը պարում է Հայաստանի համար)
Մրցաշար | 1999-2000 | 2000-2001 |
---|---|---|
Աշխարհի առաջնություն | 30 | |
Եվրոպայի առաջնություն | 23 | 26 |
(Գրեբյոնկինան պարում է Ռուսաստանի համար)
Մրցույթներ | 1996-1997 | 1997-1998 |
---|---|---|
Ռուսաստանի առաջնություն | 4 | 7 |
«Skate Israel» մրցախաղը | 4 | |
«Զագրեբի ոսկե ձի» մրցախաղը | 3 | 2 |
(Կուստարովան պարում է Ռուսաստանի համար)
Մրցույթներ | 1994-1995 |
---|---|
Եվրոպայի առաջնություն | 17 |
Ռուսաստանի առաջնություն | 2 |