Վազող մարդը անգլ.՝ The Running Man | |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա և հակաուտոպիստական գրականություն |
Թեմա | սոցիալական անհավասարություն և Աղտոտում |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | New American Library |
Հրատարակման տարեթիվ | մայիս 1982 |
«Վազող մարդը» (անգլ.՝ The Running Man, 1982 թվական), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի ֆանտաստիկ վեպ, որը գրվել է Ռիչարդ Բախման կեղծանվան ներքո։
Վեպի գլխավոր գաղափարը Քինգը վերցրել է Ռոբերտ Շեկլիի «Պարգև ռիսկի համար» (անգլ.՝ The Prize of Peril, 1958 թվական) պատմվածքից։
Ապագայում Ամերիկան վերածվում է վերին աստիճանի շերտավորման (առանձին էր նույնիսկ դրամը՝ «հին և նոր դոլարներ») և սոցիալական հետաքրքրությունների դեգրադացման սահմանին։ Զվարճանքների հիմնական տարբերակը դաժան հեռուստախաղերն էին, որոնք մեծ քանակությամբ ցուցադրվում էին հասարակությանը հասանելի և անվճար հեռուստաալիքներով։ Այդ խաղերի մասնակիցները ստիպված էին դառնալ ետնախորշի բնակիչներ, որոնք գումար չունեին նույնիսկ առաջին անհրաժեշտության պարագաների համար։
Վեպի գլխավոր հերոսը Բեն Ռիչարդս շրջանի բնակիչ է, ով ստիպված է մասնակցել խաղին, որպեսզի գումար հայթայթի հիվանդ փոքրիկ դստեր համար։ Նա ստիպված է մասնակցել հայտի հեռուստաշոուներից մեկին, որը կոչվում է «Վազող մարդը»։ Խաղի մասնակիցը պետք է մեկ ամսվա ընթացքում ցանկացած միջոցներով թաքնվի իրեն հետապնդող պրոֆեսիոնալ մարդասպաններից, ընդ որում՝ օրական երկու անգամ խաղի կազմակերպիչներին իր մասին վիդեոտեղեկություն ուղարկելով։ Նրա տեղակայության մասին հաղորդելու համար ցանկացած քաղաքացու տրվում է բարձր պարգև։ Եթե մեկ ամսվա ընթացքում մասնակիցն այնուամենայնիվ ողջ է մնում, նա ստանում է սուպերմրցանակ։
Վեպի գործողությունների զարգացման ժամանակաշրջանում հեռուստահաղորդման գոյության ողջ շրջանում հաղթողներ չեն գրանցվել։ Եվ կազմակերպության խոստովանությամբ հարուստ հեռուստադիտողներին գրավում է հենց այն փաստը, որ ետնաորջերում ապրող իրենց ատելի բնակիչներին բռնում են և սպանում։ Սակայն Բեն Ռիչարդսը ստիպված է օգտագործել նույնիսկ այսպիսի զրոյական շանսը։
Ողջ երկրով մարդասպաններից փախչելով՝ Ռիչարդը ծանոթանում է գետնահարկերում ապրողների հետ և իմանում մի շարք գաղտնի կառավարական փաստեր, սակայն չի կարողանում դրանք հասցնել հասարակության կողմից լայն իմացության։ Մինչ այդ «որսորդների» օղակը սեղմվում է։ Վեպն ավարտվում է այն բանի վրա, որ Ռիչարդսին և նրա կողմից պայթուցիկ պայթեցնելու սպառնալիքով գերի վերցված կնոջը տրվում է ինքնաթիռ։ Ինքնաթիռի մեջ Ռիչարդսը սպանում է որսորդներին և օդաչուներին և վիրավորվում։ Այս բանից հետո նա ինքնաթիռն ուղղում է շինության վրա, որտեղ կազմակերպում են «Վազող մարդը» շոուն։ Ռիչարդը մահանում է հեռուստաշոուի տիրոջ հետ՝ շինությունը պայթեցնելով։ Գալիս է «Վազող մարդը» շոուի վերջը։ Կին-պատանդին Ռիչարդը նետում է ինքնաթիռից՝ նրա վրա փրկարար պարաշուտ հագցնելով։ Նրա ճակատագիրը վեպում չի ներկայացվում։
1987 թվականին լույս տեսավ «Վազող մարդը» ֆիլմը (գլխավոր դերում Առնոլդ Շվարցենեգերը)։ Սակայն այս էկրանավորումը բավականին հեռու է վեպի սյուժեից և փաստացիորեն հանդիսանում է «գրքի մոտիվներով պաշտոնական ադապտացում» կամ նույնիսկ Իվ Բուասսեի «Ռիսկի գինը» ֆիլմի վերանկարահանումը, որը լույս է տեսել 1983 թվականին Ռ․ Շեկլիի պատմվածքի հիման վրա։
Վեպի օրիգինալ սյուժեում ԱՄՆ-ի քաղաքացիական հասարակությունը նկարագրվել է ոչ այնքան արժանի։ Ընդգծված է սուր սոցիալական անհավասարությունը, իսկ գլխավորը՝ բացակայում է հոլիվուդյան ֆիլմերին բնորոշ «հեփփի-էնդը»։ Այդ պատճառով ֆիլմը գրքից վերցրել է միայն մարդկանց որսով հեռուստահաղորդման գաղափարը և գլխավոր հերոսի անունը, ընդ որում շոուի կանոննները նույնպես փոխված են։
«Վազող մարդը» վերջին չորս գրքերից է, որը Քինգը գրել է Ռիչարդ Բախման կեղծանունով և լույս ընծայել 1977-1982 թվականաններին։ Մյուսներն են «Կատաղություն», «Երկար զբոսանքը» և «Ճանապարհային աշխատանք» վեպերը[1]։ Քինգը ընտրել էր այս կեղծանունը, որը պետք է մնայուն բնույթ կրեր, այլ ոչ թե ժամանակավոր լիներ[2]։ Սակայն նրա իսկական անունը հիշատակվեց զանգվածային լրատվության միջոցներում։ Նա գրել է նաև «Մռայլ կեսը» վեպը, որը հրատարակվել է 1989 թվականին[2]։
Ըստ Քինգի 2002 թվականի հիշատակությունների, սա գրել է «Վազող մարդը» մի շաբաթվա ընթացքում, մինչդեռ 2000 բառ կամ 10 էջ օրական գրելով նա վեպը կավարտեր մեկ ամսվա ընթացքում[2][3]։