Վալե դե լա Լունա (իսպ.՝ Valle de la Luna, բառացի` Լուսնի հովիտ), անապատային տեղանք ու զբոսաշրջային հայտնի ուղղություն Չիլիի հյուսիսում[1]։ Գտնվում է Սան Պեդրո դե Ատակամա քաղաքից 15 կմ արևմուտք` Անտոֆագաստայից շրջանում։ 1982 թվականից տեղանքը մտնում է Լոս Ֆլամենկոս ազգային արգելանոցի կազմի մեջ։
Վալե դե լա Լունան գտնվում է Սալար դե Ատակամա աղուտից հյուսիս ընկած գոգավորության մեջ։ Շրջապատված է Կոորդիլեր դե լա Սալ լեռնաշղթայի` մինչև 500 մ բարձրություն ունեցող բլուրներով։ Նրանից 15 կմ հյուսիս-արևելք ընկած է Սան Պեդրո դե Ատակամա քաղաքը[2][3]։
Երկրաբանական առումով Վալե դե լա Լունան գտնվում է մի քանի տասնյակ մետր հաստությամբ հալիտի հորիզոնում։ Հարթավայրի մակերևույթին կա ավազի ու մանրախճի ավելի երիտասարդ շերտ, իսկ հարթավայրը մեզոզոյան դարաշրջանի կավճի փուլում է ձևավորվել։ Աղային ու ավազային շերտերի քայքայումից առաջացել են Վալե դե լա Լունայի արտասովոր ու արտակարգ գեղեցիկ ձևերը, որ դեպի իրենց են գրավում զբոսաշրջիկների[4]։ Այս տարածքում տեղումների հազվադեպ լինելը (տեղումների տարեկան միջին քանակը 20 մմ է) նպաստում է աղի ջրի թափանցմանը շերտի մեջ և նրա գոլորշիացման արդյունքում եզրաշերտում աղի պղպջակների առաջացմանը[5]։
Չնայած բնական խիստ պայմաններին` Վալե դե լա Լունայում առկա է կենդանական աշխարհ. այստեղ ապրում են հարավամերիկյան գորշ աղվեսներ, բույն են դնում ցախսարեկներ, գիշատիչ թռչուններ[6]։
1982 թվականից տեղանքը մտնում է Լոս Ֆլամենկոս ազգային արգելանոցի կազմի մեջ։ Ֆրոմերի ուղեցույցը Վալե դե լա Լունան կոչում է վայր, որտեղ կարելի է հիանալ Ատակամա անապատի մայրամուտի գույներով, երբ ոսկեգույնին փոխարինում է մանուշակագույնը։ Ուղեցույցում խորհուրդ է տրվում հովիտ այցելել լիալուսնի ժամանակ, երբ ստվերների խաղը հրաշալի բնապատկերին ավելի խորհրդավոր տեսք է հաղորդում[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալե դե լա Լունա» հոդվածին։ |
|