Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վալենտին Իվանով բուլղար․՝ Валентин Иванов | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1967[1] (57 տարեկան) Բուրգաս, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | աստղագետ և գրող |
Հաստատություն(ներ) | Եվրոպական հարավային աստղադիտարան[2] և Եվրոպական հարավային աստղադիտարան[3] |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Սոֆիայի համալսարան և Արիզոնայի համալսարան (մարտի 31, 2001)[2] |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն, անգլերեն, ռուսերեն և իսպաներեն |
Գիտական ղեկավար | Marcia J. Rieke? |
Վալենտին Իվանով (բուլղար․՝ Валентин Иванов, օգոստոսի 1, 1967[1], Բուրգաս, Բուլղարիա), բուլղարացի աստղագետ և ֆանտաստիկա ժանրի գրող։
Վալենտին Իվանովը ծնվել է 1967 թվականի օգոստոսի 1-ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքում։ 1985 թվականին ավարտել է Կիրջալի քաղաքի մայր գիմնազիան, իսկ 1992 թվականին՝ Սոֆիայի պետական համալսարանը՝ մագիստրոսի աստիճանով։
2001 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների Արիզոնայի համալսարանում։ Նույն տարում աշխատել է նաև Չիլիում գտնվում եվրոպական հարավային աստղադիտարանում։ Աստղագիտության բնագավառում Վալենտին Իվանովի հետաքրքրությունների մեջ են մտնում աստղակույտերի, շագանակագույն թզուկների և արևադարձային մոլորակների ուսումնասիրությունները։
Ռեյ Ջայվարդհանայի հետ միասին կատարում է գիտահետազոտական աշխատանքներ։ Բացի աստղագետ և ֆիզիկոս լինելուց, Իվանովը գրել է նաև ֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ։ Վալենտին Իվանովն իր ստեղծագործական կյանքը սկսել է դեռևս ուսանողական տարիներից։
2006 թվականին Կիրիլ Դոբրևի հետ համատեղ նա հրատարակել է «Հերոս մասնագիտություն» գիտա-ֆանտաստիկ պատմությունների շարքը։