Վալենտինա Գագարինա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1935 |
Ծննդավայր | Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 17, 2020[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Աստղավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Դաշնային զինվորական հուշահամալիր-գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս, գրող, հիշատակագիր, բուժքույր և Լաբորանտ |
Ամուսին | Յուրի Գագարին |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ելենա Գագարինա և Galina Gagarina? |
Valentina Gagarina Վիքիպահեստում |
Վալենտինա Գագարինա (մինչ ամուսնությունը՝ ռուս.՝ Валентина Ивановна Гагарина, Գարյաչևա, դեկտեմբերի 15, 1935, Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 2020[1], Աստղավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի կինը։ Լենինի շքանշանակիր։
Վալենտինա Գագարինան ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 15-ին (այլ տվյալներով դեկտեմբերի 16-ին) Իվան Տիմոֆեևիչի (մահացել է 1975 թվականին) և Աննա Գորյաչևայի (մահացել է 1985 թվականին) ընտանիքում։
Ավարտել է Օրենբուրգի բժշկական ուսումնարանը[2]։
Աշխատել է Թռիչքների վերահսկման կենտրոնի բժշկական վարչության լաբորատորիայում[3]։
Ներկայումս կենսաթոշակառու է։ Իր ողջ կյանքը աշխատել է որպես բուժքույր և տեխնիկ-կենսաքիմիկոս։
Ապրում է Մոսկվայի մարզի Շչոլկովսկու շրջանի Զվյոզդնի քաղաքում։ 1981 թվականին Վալենտինա Գագարինան գրել է իր առաջին գիրքը Գագարինին ի հիշատակ՝ «108 րոպե և ամբողջ կյանք»[4]։ Գագարինայի հիշողությունները բազմիցս հրապարակվել են։
Ամուսնու մահից հետո հարցազրույց չի տալիս։ Մասնակցում է միջոցառումների՝ նվիրված առաջին տիեզերագնացին, հանդիպում է երկրի առաջին մարդկանց հետ, օգնում է Յուրի Գագարինի թանգարանին՝ այնտեղ տեղափոխելով ամուսնու անձնական իրերը։
1957 թվականի հոկտեմբերի 27-ին Օրենբուրգում ամուսնացել է օդաչու Յուրի Գագարինի հետ[5]։ Օրենբուրգում, որտեղ ապրում էր Վալենտինայի ընտանիքը, այդ նույն տանը հետագայում բացվեց Յուրի և Վալենտինա Գագարինների թանգարան-բնակարանը։ Գագարինան ունի երկու աղջիկ՝ Ելենան և Գալինան։ 1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինն աշխարհում առաջին անգամ թռիչք է կատարում դեպի տիեզերք և ճանաչվում է ամբողջ աշխարհում։ Փառքը նույնպես անդրադարձավ իր ընտանիքին, նրանց հաճախ լուսանկարում էին, ցուցադրում էին հեռուստատեսությամբ, վերցնում էին հարցազրույցներ, այդ տարիներին նրանց այցելեցին տարբեր հայտնի մարդիկ՝ քաղաքական գործիչներ, տիեզերագնացներ, արվեստագետներ, երգիչներ։ 1968 թվականի մարտի 27-ին մահացավ Յուրի Գագարինը։ Երկրորդ անգամ Վալենտինան չամուսնացավ։